27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
![](/timthumb.php?src=disc/02-12-23/809eeda4411e8a7cd58433859a816cec.jpg&w=450)
Նոյեմբերի 29-ի ժամը 13.00-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 128-րդ կմ-ին իրար էին բախվել «Վենտո» և «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենաներ: Վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Վենտոյի» վարորդը՝ 27-ամյա Արկադի Ենոքյանը, մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է: