Մոսկվայում ավելի քան 30 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
![](/timthumb.php?src=disc/02-12-23/fb65fa988fae5f3248273e68e0a07973.jpg&w=450)
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետևոյում», վատ եղանակի պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, հայտարարել է Яндекс: Расписание ծառայությունը։
Դեկտեմբերի 2-ի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 7-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 2-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ:
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը Telegram-յան ալիքում հայտնում է, որ գերատեսչությունը վերահսկում է Մոսկվայի օդանավակայաններում չվերթերի՝ վատ եղանակով պայմանավորված ուշացումների հետ կապված իրավիճակը։