Խաչատուրյանը Սլովակիայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ՀՀ քայելրը
![](/timthumb.php?src=disc/02-12-23/04ada280196affc31cacd30deb7a644b.jpg&w=450)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը COP-28 համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերն ու հնարավորությունները:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների և վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ: