Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Վաշինգտոն
![](/timthumb.php?src=disc/01-12-23/4bc9312dd4b9268a68a8092a524a37e4.jpg&w=450)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը Վաշինգտոնում նախատեսում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:
Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Երեկ Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Բաքուն մերժում է բանակցությունների վաշինգտոնյան հարթակը՝ ԱՄՆ-ին մեղադրելով «միակողմանի մոտեցման» մեջ։