ՀԱՄԱՍ-ը կազատի վեց պատանդների և կհանձնի երեք զոհված իսրայելցիների մարմինները
![](/timthumb.php?src=disc/01-12-23/6848f9d10bab77b5476053273fa453e9.jpg&w=450)
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև օրվա վերջ կազատի Գազայի հատվածում վեց պատանդների և կհանձնի Իսրայելի երեք զոհված քաղաքացիների դիերը։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պատանդների ազատ արձակումն ու դիակների տեղափոխումը տեղի կունենա մոտակա ժամերին։