3 հայ շախմատիստներ կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
![](/timthumb.php?src=disc/01-12-23/4f3c7c874d7426a64a47a16d444fb324.jpg&w=450)
Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության հայաստանյան ընտրական մրցաշարերը:
Երկու մրցաշարերի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-31-ն Ուզբեկստանում անցկացվելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում.
1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում.
1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան