Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը. ԱԳՆ
![](/timthumb.php?src=disc/30-11-23/561fdf0805039d9f33f01c3a07479908.jpg&w=450)
Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների` Սկոպյեում կայացած հերթական աշխատանքային հանդիպմանը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: ՀՀ ԱԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին` նոյեմբերի 30-ին, Սկոպյեում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը։