Երևան, 26.Փետրվար.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... Ոստիկանները դպրոցներում աշակերտներին «շմոն» ե... Հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության... Բացահայտվել է կոռուպցիոն դրսևորման դեպք․ ձերբ... ԲՏԱ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ն... ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան «մուլյ... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 19-25... Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակ... Ատեստավորման գործընթացը բանակի մարտունակությա... Մեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ․ Էլինար ... Հայ ժողովրդի համար ձեր այցը սոսկ քաղաքական է,... Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում է ունենալ... Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամ... Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավ... Հնդկաստանը և Ճապոնիան համատեղ զորավարժություն... Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդ... Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ Փաշինյանը Բունդեսթագի ներկայացուցչի հետ հանդի... Ռումբի ահազանգ՝ Արաբկիրից. դեպքի վայր է ժաման... Ավինյանը՝ Արզումանյան փողոցի վթարային շենքերի... Խաչանովը 10 կետով բարելավել է դիրքը ATP-ի վար... Դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները դա... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում 2024-ին Հայաստանում կարմրուկի 100 դեպք է գրան... Նորամարգ գյուղում այրվել է տնակ Նախորդ 3 օրում գրանցվել է 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Ապօրինի արդյունահանվել է ավելի քան 1,6 մլն խմ... Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լ... Բորիս Սահակյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղ... Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայ... «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիակ... Տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տ... Օրինապահ վարքագծի նկատմամբ պետք է ձևավորենք հ... ՔՊ-ականը հրաժարվեց պատասխանել ՀԱՊԿ-ի և Չելենս... Աշոտյանին ասվել է, որ իր հանդիպումը ԶԼՄ-ների ... Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձու... Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «... Վաղը Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործ... Իսրայելի բանակը ներկայացրել է Ռաֆահից խաղաղ բ... «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ՀՀ-ու... Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շու... 16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցո... Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Տիգր... Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացա... Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբ... Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բանտի ... 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0... 31-ամյա Վահան Ա.-ն գողության մեղադրանքով հետա... Ջուր չի լինի մի շարք հասցեներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն... Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության ... ԱՄՆ-ը դատապարտում է Բելառուսում կեղծ ընտրությ... Սյունիքում 2018-ից ի վեր իրականացվել է շուրջ ... Հրդեհ` Տաշիրում. փրկարարներն անասնագոմից դուր... Մերկասառույց ու խցանումներ՝ Կապան-Գորիս ճանապ... «Toyota»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և... Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվ... Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է․ ՆԳՆ-ից հե... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Երբ դու կայիր, աշխարհը պայծառ էր. Նաիրա Մելիք... Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ հա... Երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ. բասկետ... Բժիշկը պատմել է անուշաբույր մոմերի վտանգների ... Նա դավաճանեց թագուհուն, դա աններելի է. Թրամփը... ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողով... Ոստիկանները հերթական գողության դեպք են բացահա... Ագուերոն կարող է վերսկսել կարիերան Հայտնի են սնվելու սովորություններ, որոնք վատթ... Խոյ համայնքի գյուղերից միակողմանի անվճար ուսա... Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվ... Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթե... Արագածոտնի մարզպետը հանդիպել է Լեռնային Ղարաբ... Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվ... Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակա... Բավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնս... Ավտոմեքենան կախվել էր դեպի ձորակը․ օգնության ... Հրդեհ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցում Հրդեհը բռնկվել էր սուպերմարկետի ետնամասում կո... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու ... Կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն... Զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը... 57-ամյա հիվանդ կնոջը սպանելուց առաջ խոշտանգել... Ի սկզբանե 16,000 դոլարից էլ պակաս գնահատված կ... Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանա... «Ես բնատուր հաստ շուրթեր ունեմ». Ադելը պատասխ... Ինձ թվում է, որ նա դեռ կշարունակի իր կարիերան... Փորձարկվելու է էլեկտրական շչակ Հրդեհ՝ Հրազդանի կիրճում․ կրակն ու ծուխը տեսան... Դիետոլոգը առանց ձվի և մսի մկանային զանգված ձե... Ադրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվան... Գրեթե 2 օր փակված էր իր մտորումների մեջ, ձեռք... Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալո... Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյա... Բժիշկը խոսել է սուր շնչառական վարակների դեպքո...

ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. դեսպանի հարցազրույցը

Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու հետագա համագործակցության ոլորտները:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ինչպես Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, դրա հետևանքով բռնի տեղահանվածներին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցերին։

- Պարոն դեսպան, ինչպես գիտեք, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, ավելի քան 100 հազար հայ տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով իր ծննդավայրը, իր տունը: Ադրբեջանը սրանով, ըստ էության, իրականացրել է ԼՂ-ում իր էթնիկ զտման քաղաքականությունը: Նախ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքն այս իրավիճակի, Ադրբեջանի նման վարքագծի վերաբերյալ: Մինչև այս պահը մենք լսել ենք դատապարտող հայտարարություններ, սակայն ԵՄ-ն ինչո՞ւ գործուն քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

- Թույլ տվեք հստակ ասել, որ Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և մենք կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ ենք ներդնում այս գործընթացում: Ինչպես ասացիք՝ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ուժի կիրառման դեմ և ի աջակցություն Ղարաբաղի հայերի իրավունքների: Քանի որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ծավալուն մեկնաբանություններ է տվել, ես այլ մեկնաբանություն չեմ անի այդ հարցերի վերաբերյալ:

- Ադրբեջանը դեռ 2021-ի մայիսից խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք: Կրկին կխնդրեմ ներկայացնեք այս փաստի առնչությամբ Ձեր դիրքորոշումը: ԵՄ-ն դիվանագիտական մակարդակում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, ճնշել Ադրբեջանին՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև վերադարձնելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին:

- Եվրամիությունը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության, նաև Երևանի ու Բաքվի հետ շփումների միջոցով, շատ հստակ հասկանում է տեղում իրավիճակը։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեն այս խնդիրները Հայաստանի համար և, ավելի լայն առումով, տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, ինչը մեր առաջնահերթ նպատակն է։ Եվրամիությունը բազմիցս կողմերին կոչ է արել երաշխավորել ուժի չկիրառումը և ապահովել ուժերի միջև հեռավորությունը՝ տեղում լարվածությունը և հնարավոր էսկալացիան նվազեցնելու համար։ Մենք նաև կոչ ենք արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստերի և հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացների շրջանակներում։ Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։

- Պարոն դեսպան, ԵՄ-ն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համար տրամադրում է ևս 5 մլն եվրո մարդասիրական օգնություն: Սակայն ավելի ուշ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը միջազգային հանրության աջակցության կարիքն ունի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար: ԵՄ-ն դիտարկո՞ւմ է լրացուցիչ աջակցության հնարավորություն:

- Մինչ այժմ Եվրամիությունն իր անդամ երկրների հետ միասին ավելի քան 50 մլն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ աջակցության համար։ Այս աջակցությունը տեղ է հասցվել տարբեր ուղիներով։ Մենք արդեն տրամադրել ենք նյութական աջակցություն և աշխատում ենք հումանիտար ոլորտի գործընկերների հետ՝ դա տեղ հասցնելու համար: Մեր մարդասիրական աջակցությունը հիմնականում ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, կացարան, ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ: Փախստականների ավելի քան 60 տոկոսն արդեն օգտվել է մեր աջակցությունից։ Մենք նաև աշխատում ենք Կառավարության հետ՝ տրամադրելու 15 մլն եվրո բյուջետային աջակցության փաթեթը, որի մասին Գրանադայում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը: Փաթեթը կնպաստի Կառավարության բազմապրոֆիլ աջակցությանը՝ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաև փախստականների դրամական աջակցության, սննդի, էներգիայի և ժամանակավոր կացարանի կարիքները: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ Կառավարության հետ մեր ընթացիկ քննարկումների համատեքստում դիտարկվելու է նաև հետագա աջակցության հարցը։ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստան փախած՝ Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի մարդասիրական կարիքները և նրանց ապրուստի միջոցների հարցը հոգալը:

- Հայաստանում գործում է նաև Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ու զեկույց ներկայացնում ԵՄ-ին: Եվրամիությունը մինչև այս պահն ի՞նչ արձանագրումներ է արել այդ զեկույցների հիման վրա, պաշտոնական հայտարարության չենք հանդիպել: Տեսակետներ են հնչում, թե առաքելությունն ուշացած է արձագանքում սահմանային միջադեպերին, ի՞նչ կասեք այս մասին: ԵՄ-ն առաջիկայում նախատեսո՞ւմ է առաքելության անդամների թվի ընդլայնում:

- Հայաստանում ԵՄ առաքելությանը հանձնարարված է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ` նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը, և դրա հիման վրա նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության, հնարավորության դեպքում՝ նաև իշխանությունների միջև վստահության ձևավորմանը: ԵՄ բոլոր քաղաքացիական առաքելություններն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույցները ներկայացնում են ԵՄ-ին և ԵՄ անդամ պետություններին: Առաքելության տեղակայումից ի վեր տեղաշարժ է եղել՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված, ուստի առաքելությունը հստակորեն կատարում է իր մանդատով ստանձնած պարտավորությունները։ Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա ինչպես վերջերս նշել էր ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը՝ մենք աշխատում ենք ավելի շատ դիտորդներ ու պարեկային շրջայցեր տեղակայելու ուղղությամբ: Ավելացնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ իմ ժամանելուց ի վեր, հանդիպել եմ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը։ Տպավորված եմ նրանց արհեստավարժությամբ և նվիրվածությամբ։ Տպավորված եմ նաև հայ բնակչության ջերմ ընդունելությամբ, ինչը շատ բարձր է գնահատվում Եվրամիության կողմից ու նպաստում է առաքելության աշխատանքին։

- Վերջերս Գրանադա այցից հետո Հայաստանի վարչապետը հարցազրույցում նշել էր, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Կարելի՞ է ենթադրել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից զատ կան կամ կլինեն այլ պայմանավորվածություններ ևս:

- Եվ Եվրամիությունը, և Հայաստանը նախևառաջ շահագրգռված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման արագացմամբ, համաձայնագիրը մեծ ներուժ ունի, և համաձայնագրի հիման վրա բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք համաձայնագրի ներուժն ավելի իրացնելու և Հայաստանի քաղաքացիներին ու բիզնեսին ավելի շատ օգուտներ բերելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 26-27-ին Եվրոպական խորհուրդը հրավիրել է ԵՄ բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին` ներկայացնելու տարբերակներ ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում տեղի ունեցավ առաջին քննարկումը՝ համագործակցության տարբեր ոլորտների, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք հայ գործընկերների հետ՝ միասին կանխորոշելու հետագա համագործակցության ոլորտները: Եվ այդ նպատակով այս շաբաթ Հայաստան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի թիմը ՝մեր հայ գործընկերների հետ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հնարավոր հեռանկարները։ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին կհրավիրի միանալ ԵՄ ԱԳ նախարարների՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ շարունակելու այդ ուղղությամբ քննարկումը։ Այդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։

- Պարոն դեսպան, այժմ Հայաստանի շատ քաղաքացիներ ԵՄ երկրների դեսպանություններում վիզայի համար օր ամրագրելու դժվարություններ ունեն: Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել:

- Թույլ տվեք շատ հստակ ասել, որ հայերը մեծապես օգտվում են Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրից, ավելացել է մուլտի վիզաների տրամադրումը: Այնուամենայնիվ, մենք քաջատեղյակ ենք մարտահրավերներին և ակտիվորեն աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Երկու շաբաթ առաջ մենք վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեում շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, որի ընթացքում արձանագրվեց ձեռք բերված առաջընթացը և հանգամանորեն քննարկվեցին բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է վիզայի տրամադրման համար դիմումների քանակի ավելացմանը, ապա հանձնաժողովը խնդրել է անդամ երկրներին բարելավել իրենց գործառնական կարողությունները՝ լուծելու վիզայի դիմումների քանակի ավելացման հարցը՝ տրամադրելով ընդունելության համար ավելի շատ ժամանակ: Ուզում եմ հիշեցնել, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 13-ին քննարկել է նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունները ։ Մենք առաջիկայում ակտիվորեն կաշխատենք՝ ուսումնասիրելու նման տարբերակները։

դիտվել է 98 անգամ

Այս թեմայով

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... Ոստիկանները դպրոցներում աշակերտներին «շմոն» ե... Հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության... Բացահայտվել է կոռուպցիոն դրսևորման դեպք․ ձերբ... ԲՏԱ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ն... ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան «մուլյ... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 19-25... Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակ... Ատեստավորման գործընթացը բանակի մարտունակությա... Մեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ․ Էլինար ... Հայ ժողովրդի համար ձեր այցը սոսկ քաղաքական է,... Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում է ունենալ... Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամ... Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավ... Հնդկաստանը և Ճապոնիան համատեղ զորավարժություն... Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդ... Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ Փաշինյանը Բունդեսթագի ներկայացուցչի հետ հանդի... Ռումբի ահազանգ՝ Արաբկիրից. դեպքի վայր է ժաման... Ավինյանը՝ Արզումանյան փողոցի վթարային շենքերի... Խաչանովը 10 կետով բարելավել է դիրքը ATP-ի վար... Դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները դա... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում 2024-ին Հայաստանում կարմրուկի 100 դեպք է գրան... Նորամարգ գյուղում այրվել է տնակ Նախորդ 3 օրում գրանցվել է 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Ապօրինի արդյունահանվել է ավելի քան 1,6 մլն խմ... Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լ... Բորիս Սահակյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղ... Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայ... «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիակ... Տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տ... Օրինապահ վարքագծի նկատմամբ պետք է ձևավորենք հ... ՔՊ-ականը հրաժարվեց պատասխանել ՀԱՊԿ-ի և Չելենս... Աշոտյանին ասվել է, որ իր հանդիպումը ԶԼՄ-ների ... Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձու... Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «... Վաղը Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործ... Իսրայելի բանակը ներկայացրել է Ռաֆահից խաղաղ բ... «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ՀՀ-ու... Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շու... 16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցո... Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Տիգր... Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացա... Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբ... Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բանտի ... 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0... 31-ամյա Վահան Ա.-ն գողության մեղադրանքով հետա... Ջուր չի լինի մի շարք հասցեներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն... Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության ... ԱՄՆ-ը դատապարտում է Բելառուսում կեղծ ընտրությ... Սյունիքում 2018-ից ի վեր իրականացվել է շուրջ ... Հրդեհ` Տաշիրում. փրկարարներն անասնագոմից դուր... Մերկասառույց ու խցանումներ՝ Կապան-Գորիս ճանապ... «Toyota»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և... Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվ... Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է․ ՆԳՆ-ից հե... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Երբ դու կայիր, աշխարհը պայծառ էր. Նաիրա Մելիք... Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ հա... Երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ. բասկետ... Բժիշկը պատմել է անուշաբույր մոմերի վտանգների ... Նա դավաճանեց թագուհուն, դա աններելի է. Թրամփը... ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողով... Ոստիկանները հերթական գողության դեպք են բացահա... Ագուերոն կարող է վերսկսել կարիերան Հայտնի են սնվելու սովորություններ, որոնք վատթ... Խոյ համայնքի գյուղերից միակողմանի անվճար ուսա... Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվ... Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթե... Արագածոտնի մարզպետը հանդիպել է Լեռնային Ղարաբ... Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվ... Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակա... Բավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնս... Ավտոմեքենան կախվել էր դեպի ձորակը․ օգնության ... Հրդեհ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցում Հրդեհը բռնկվել էր սուպերմարկետի ետնամասում կո... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու ... Կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն... Զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը... 57-ամյա հիվանդ կնոջը սպանելուց առաջ խոշտանգել... Ի սկզբանե 16,000 դոլարից էլ պակաս գնահատված կ... Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանա... «Ես բնատուր հաստ շուրթեր ունեմ». Ադելը պատասխ... Ինձ թվում է, որ նա դեռ կշարունակի իր կարիերան... Փորձարկվելու է էլեկտրական շչակ Հրդեհ՝ Հրազդանի կիրճում․ կրակն ու ծուխը տեսան... Դիետոլոգը առանց ձվի և մսի մկանային զանգված ձե... Ադրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվան... Գրեթե 2 օր փակված էր իր մտորումների մեջ, ձեռք... Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալո... Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյա... Բժիշկը խոսել է սուր շնչառական վարակների դեպքո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan