Ալմաթիի հյուրատանը բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել
![](/timthumb.php?src=disc/30-11-23/489d5a3b1dc30bc794bbf412103348d7.jpg&w=450)
Ալմաթիի հյուրատանն առավոտյան բռնկված հրդեհից 13 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության պետ Նուռլան Ատիգաևը։
«Ըստ ադմինիստրատորի՝ հյուրանոցում ապրում էին Պակիստանի, Ուզբեկստանի քաղաքացիներ, ինչպես նաև ղազախստանցիներ», - ասել է Ատիգաևը։
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Ատիգաևը նշել է, որ հյուրատունը գործել է նկուղային հարկաբաժնում, ինչն արգելված է կանոններով։
Նախնական վարկածով՝ մարդիկ մահացել են շմոլ գազի թունավորումից։
Հրդեհի վայրից տարհանվել է 59 մարդ, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ 56 մարդ այս պահին ժամանակավորապես տեղավորվել է մերձակա դպրոցի շենքում: