Երևան, 26.Փետրվար.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Նա դավաճանեց թագուհուն, դա աններելի է. Թրամփը... ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողով... Ոստիկանները հերթական գողության դեպք են բացահա... Ագուերոն կարող է վերսկսել կարիերան Հայտնի են սնվելու սովորություններ, որոնք վատթ... Խոյ համայնքի գյուղերից միակողմանի անվճար ուսա... Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվ... Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթե... Արագածոտնի մարզպետը հանդիպել է Լեռնային Ղարաբ... Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվ... Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակա... Բավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնս... Ավտոմեքենան կախվել էր դեպի ձորակը․ օգնության ... Հրդեհ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցում Հրդեհը բռնկվել էր սուպերմարկետի ետնամասում կո... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու ... Կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն... Զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը... 57-ամյա հիվանդ կնոջը սպանելուց առաջ խոշտանգել... Ի սկզբանե 16,000 դոլարից էլ պակաս գնահատված կ... Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանա... «Ես բնատուր հաստ շուրթեր ունեմ». Ադելը պատասխ... Ինձ թվում է, որ նա դեռ կշարունակի իր կարիերան... Փորձարկվելու է էլեկտրական շչակ Հրդեհ՝ Հրազդանի կիրճում․ կրակն ու ծուխը տեսան... Դիետոլոգը առանց ձվի և մսի մկանային զանգված ձե... Ադրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվան... Գրեթե 2 օր փակված էր իր մտորումների մեջ, ձեռք... Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալո... Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյա... Բժիշկը խոսել է սուր շնչառական վարակների դեպքո... Լույս չի լինելու Հրդեհ՝ Մխչյան գյուղում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Լոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերել Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող ՀՀ-ում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է ն... Զինվորին կյանքից զրկել է ծառայակիցը G7-ի առաջնորդները հայտարարություն են ընդունել... Ամերիկյան Odysseus մոդուլը շրջվել է Լուսնի վր... «Զինառի» և ՓԲԸ-ում ՊՎԾ-ի բացահայտած չարաշահու... Ծերացման նոր պատճառ է բացահայտվել Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ... Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկո Դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած զինծա... Աստղագուշակ՝ փետրվարի 25-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մթերքներ, որոնք վտանգավոր է տաքացնել միկրոալի... Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանա... Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայ... Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվ... Հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխու... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կոտայքի Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Во... Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխա... Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյ... Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ հնդիկ միգրանտների հ... 2 տարում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է ավելի ք... Ինչպե՞ս կարելի է բարելավել սրտի առողջությունը... Սարի թաղի թիվ 13 երթուղին կսպասարկվի «Ժոնգ-Թո... Մոսկվայի փողոցներից մեկը կկրի լեգենդար հետախո... «Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապար... Լատվիայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է ա... Լուծվող սուրճի վտանգավորության մասին Միասնական աղոթք հնչեց Տավուշի Մակարավանքում (... Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստանին` շատ մե՜ծ ... Ո՞ւմ է հակացուցված դաջվածքը Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուս... Ջուր չի լինի Աղջիկս ինձ մահից փրկեց. Հրաչյա Գասպարյանը՝ քա... Եթե դու աշխատասեր ես, ամեն տեղ կարող ես գտնել... Մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիե... Ամենայն հավանականությամբ, Մբապեն կտեղափոխվի ա... Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստա... Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցութ... Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակ... Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերա... Ե՞րբ պետք չէ վստահել ինտուիցիային Հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է... Երևանից և մարզերից 20 ուսուցիչ արժանացել է կր... Զայրացած ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղ... Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավոր... Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյա... «Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի պաշտպանության... Չինաստանում շենքում բռնկված հրդեհի հետևանքով ... Ներկայումս պարեկային ծառայության շարքերում 10... Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Լեհաստան... Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շր... Գվարդիոլան ֆուտբոլի պատմության մեծագույն մարզ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Կապանում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհ... Կրակոցներ և դանակահարություն՝ Պարույր Սևակ փո... Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արա... Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի ... Գեղարքունիքում Nissan-ը դուրս է եկել երթևեկել... Գարիկ Գալեյանն ամենից շատ տանջվում էր, որովհե... Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկա... Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակա... Փետրվարի 26-ի հոսանքազրկումների մասին

Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։

Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության մեջ էին, երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։
Ի վերջո, մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ՝ մեզ մերժելու ու անիծելու։ Սա չի նշանակում, որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ-ն որեւէ մեղք չունի։ 2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների, բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։ Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։ Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»։

Իսկ հիմա ամեն ինչ հերթով …

2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ 2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։ 2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին։ 2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել ՀՀԿ խորհրդի նիստում։

Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։ Դրանից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։ Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:

Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։

Ապրիլի 21-ից սկսած՝ բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։ Թե՛ Արեւմուտքի եւ թե՛ ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու «Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։ Իմ կարծիքով՝ երեւում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը, որն ավարտվեց անարդյունք։ Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու մոլուցքը։ Նույն օրը՝ ապրիլի 22-ին, Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։ Հաջորդ առավոտյան՝ ապրիլի 23-ին, Երեւանի փողոցները հեղեղված էին բողոքավոր հազարավոր քաղաքացիներով, որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջին միացան նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։ Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։ Իրավիճակը լարվում էր։

Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24 էր։ Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը քաղաքացիական բախումներ։

Որպես իրադարձությունների անմիջական մասնակից, կարող եմ պնդել, որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը խոսել է հրապարակային ու նշել, որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։ Այդ պայմաններում էլ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում է հրաժարականի դիմում։ Հրաժարականի լուրն իմանալուն պես, այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր, իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։

Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։ Նույն օրը Փաշինյանն ու «Ելք»-ի պատգամավորներն ազատ են արձակվում։ Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ։

ՀՀԿ նախագահը մեզ տեղեկացնում է,որ ստեղծված իրավիճակում առաջարկում է ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։

ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի, իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաեւ հրապարակային։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բայց բանակցություններ տեղի չեն ունենում Փաշինյանի՝ նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։

Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։ Իմ տպավորությամբ՝ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ։ Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։

Փաշինյանը հայտարարում է՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։

Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ, որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։

Իմ տպավորությամբ՝ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից խուսափելով։ Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ, որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։ Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։ ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։

Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։ Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։ Հայաստանը ողողվեց «3 միլիոնն ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։ Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։

Սկսվեց սեւ ժապավենների ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։ Չնայած այդ ճնշմանը,Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։ Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։ Շրջանառվում էին տարբեր անուններ … Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։ Մայիսի 1-ից հետո Աժ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին, բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից, մնացած 3 խմբակցություները։

Իրավիճակը լարվում էր, սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի եւ զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։ Արդեն գաղտնիք չէ, որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։ Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար եւ 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն։

ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանին վարչապետ ընտրելու գաղափարին եւ դրա մասին հայտարարում էր հրապարակային։ Միեւնույն ժամանակ կար գիտակցում, որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վերածելու Հայաստանը։ Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու, իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ երկրի համար։ Ընտրությունը քաոսի եւ պոպուլիստական իշխանություն ունենալու միջեւ էր։ Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար՝ պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։

Անիմաստ է այսօր խոսել՝ ի՞նչ կլիներ, եթե գնայինք 40-օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։ «Եթե»-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։ Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը։ Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դնելու, ապա 2018-ի ապրիլի 9-ից՝ նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Բայց, դժբախտաբար, 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։

Ինչպես կասեր մի շատ համեստ, բայց իմաստուն հանրապետական՝ «մի ասեք մեր մասին ստեր, թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։ Մի բան ակնհայտ է. նիկոլիզմի «Կարթագենը» պետք է հեռացվի եւ վերջ»։

դիտվել է 182 անգամ

Այս թեմայով

Նա դավաճանեց թագուհուն, դա աններելի է. Թրամփը... ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողով... Ոստիկանները հերթական գողության դեպք են բացահա... Ագուերոն կարող է վերսկսել կարիերան Հայտնի են սնվելու սովորություններ, որոնք վատթ... Խոյ համայնքի գյուղերից միակողմանի անվճար ուսա... Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվ... Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթե... Արագածոտնի մարզպետը հանդիպել է Լեռնային Ղարաբ... Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվ... Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակա... Բավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնս... Ավտոմեքենան կախվել էր դեպի ձորակը․ օգնության ... Հրդեհ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցում Հրդեհը բռնկվել էր սուպերմարկետի ետնամասում կո... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու ... Կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն... Զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը... 57-ամյա հիվանդ կնոջը սպանելուց առաջ խոշտանգել... Ի սկզբանե 16,000 դոլարից էլ պակաս գնահատված կ... Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանա... «Ես բնատուր հաստ շուրթեր ունեմ». Ադելը պատասխ... Ինձ թվում է, որ նա դեռ կշարունակի իր կարիերան... Փորձարկվելու է էլեկտրական շչակ Հրդեհ՝ Հրազդանի կիրճում․ կրակն ու ծուխը տեսան... Դիետոլոգը առանց ձվի և մսի մկանային զանգված ձե... Ադրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվան... Գրեթե 2 օր փակված էր իր մտորումների մեջ, ձեռք... Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալո... Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյա... Բժիշկը խոսել է սուր շնչառական վարակների դեպքո... Լույս չի լինելու Հրդեհ՝ Մխչյան գյուղում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Լոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերել Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող ՀՀ-ում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է ն... Զինվորին կյանքից զրկել է ծառայակիցը G7-ի առաջնորդները հայտարարություն են ընդունել... Ամերիկյան Odysseus մոդուլը շրջվել է Լուսնի վր... «Զինառի» և ՓԲԸ-ում ՊՎԾ-ի բացահայտած չարաշահու... Ծերացման նոր պատճառ է բացահայտվել Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ... Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկո Դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած զինծա... Աստղագուշակ՝ փետրվարի 25-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մթերքներ, որոնք վտանգավոր է տաքացնել միկրոալի... Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանա... Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայ... Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվ... Հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխու... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կոտայքի Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Во... Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխա... Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյ... Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ հնդիկ միգրանտների հ... 2 տարում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է ավելի ք... Ինչպե՞ս կարելի է բարելավել սրտի առողջությունը... Սարի թաղի թիվ 13 երթուղին կսպասարկվի «Ժոնգ-Թո... Մոսկվայի փողոցներից մեկը կկրի լեգենդար հետախո... «Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապար... Լատվիայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է ա... Լուծվող սուրճի վտանգավորության մասին Միասնական աղոթք հնչեց Տավուշի Մակարավանքում (... Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստանին` շատ մե՜ծ ... Ո՞ւմ է հակացուցված դաջվածքը Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուս... Ջուր չի լինի Աղջիկս ինձ մահից փրկեց. Հրաչյա Գասպարյանը՝ քա... Եթե դու աշխատասեր ես, ամեն տեղ կարող ես գտնել... Մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիե... Ամենայն հավանականությամբ, Մբապեն կտեղափոխվի ա... Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստա... Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցութ... Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակ... Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերա... Ե՞րբ պետք չէ վստահել ինտուիցիային Հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է... Երևանից և մարզերից 20 ուսուցիչ արժանացել է կր... Զայրացած ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղ... Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավոր... Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյա... «Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի պաշտպանության... Չինաստանում շենքում բռնկված հրդեհի հետևանքով ... Ներկայումս պարեկային ծառայության շարքերում 10... Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Լեհաստան... Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շր... Գվարդիոլան ֆուտբոլի պատմության մեծագույն մարզ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Կապանում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհ... Կրակոցներ և դանակահարություն՝ Պարույր Սևակ փո... Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արա... Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի ... Գեղարքունիքում Nissan-ը դուրս է եկել երթևեկել... Գարիկ Գալեյանն ամենից շատ տանջվում էր, որովհե... Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկա... Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակա... Փետրվարի 26-ի հոսանքազրկումների մասին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan