Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին
![](/timthumb.php?src=disc/29-11-23/1289ffc3987ea6d3c4642401b4c4b002.jpg&w=450)
Նոյեմբերի 26-ին Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանին, որը մահացել էր:
ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել էր նորաշենցի 17-ամյա պատանին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: