Երևան, 27.Փետրվար.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Պրահայում տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախար... Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրնե... ՊԵԿ նախագահը Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «... Ոստիկանության յոթ ծառայող ազատվել է ծառայությ... Կառավարությունը նախատեսում է կարգավորել դեղեր... Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ... Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ... Թբիլիսիում կայացել է խաղաղ երթ` ի հիշատակ Սու... ՆԱՏՕ-ն խուսափում է Ուկրաինայի միջոցով Ռուսաստ... Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի համատեղ լ... ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսում կայա... Դատավոր Ֆարխոյանը մերժեց Լևոն Քոչարյանի և Սեր... Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահ... ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համա... Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ ... Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համա... Կասեցվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրա... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բա... Միջազգային հարաբերություններում կարևոր գործոն... Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագ... 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշ... Զովունիի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռն... Քննարկվել են 2024-ին Թուրքմենստանում Հայաստան... Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն ... Ռուսական «Գեոպրոմայնինգը», որին պատկանում է Զ... Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայաց... Վիճաբանությանն ու քաշքշոցին հաջորդել է գնդացր... Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակել... Ալեն Դելոնի տնից մի քանի տասնյակ միավոր հրաձգ... Զելենսկու այցը կդառնա Ադրբեջանի հարձակման կատ... Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմա... Փոխվարչապետն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցի... ՀՀ վարչապետի այցը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապ... Քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնե... Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կ... Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռնե... Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղ... Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագ... ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սո... Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան մի... Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքն... Հայաստանը 2023-ից շատ լավ գիտակցում և հասկանո... Հայաստանի ու Իրաքի նախագահները քննարկել են պա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հունաստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի մ... Հովհաննես Հարությունյանը մեկ ամիս անց կրկին վ... Վերջին մեկ օրում ոստիկանները բացահայտել են հա... Մենք դեռ հավшտում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հ... Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել ե... Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ... Իսրայելը համաձայնել է հրադադարի Ռամադանի ընթա... Պապիկյանը հետևել է բարձրագույն և ավագ սպայակա... ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքներ... Առաջարկում ենք, որ հայրենական արտադրանքն ավել... 38-ամյա տղամարդը թմրանյութը թաքցրել էր տորթի ... Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացր... Ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն ար... Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր... Անչափահասի ներգրավմամբ 500 գ «Մեթամֆետամինի» ... Ամեն ինչ արել և անում ենք, որ պատերազմի վտանգ... Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվական... Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական... Ռուսաստանը մարտի 1-ից 6 ամսով արգելում է բենզ... «Գազպրոմ Արմենիա»-ի Toyota Camry-ն բախվել է ե... Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Հունաս... Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորակ... Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագ... Եթե Զելենսկին գա, կարծում եմ՝ այցը կլինի տարա... Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվել է «Ծագում... Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված... «Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնա... Մեր մահը տենչող թշնամիների հարևանությամբ մենք... Բագրատաշենի անցակետում 29,5 մլն ռուբլու ապօրի... Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործից մեկով... Մբապեն փետրվարի 27-ին ընթրելու է Ֆրանսիայի նա... 27 մլրդ 785 մլն դրամ վնասի վերականգնում․ բացա... Ջուր չի լինելու «Ժողովուրդ». ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյ... Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տե... Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայա... Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած... Էրեբունիում ապօրինի արդյունահանվել է բազալտ՝ ... Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հան... Ազգային ժողովի նիստը․ Ուղիղ «Ժողովուրդ». Աղազարյանները շարունակում են ուն... Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ «Փաստ». Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ ք... Նավթի գներն աճել են «Փաստ». Կանխեցին իշխանությունների հերթական ար... «Փաստ». Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է... «Հրապարակ». «Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վ... Պրեմիերա. Միշո՝ «Սոխակ» Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունաստ... «Ժողովուրդ». Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորն... «Հրապարակ». «Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշ... «Հրապարակ». ՔՊ-ն ու Զելենսկին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բ...

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կատարված աշխատանքը գնահատելու անհրաժեշտությունը:

«Տարեցտարի էական առաջընթաց ունենք որակի առումով. դա վկայում է այն մասին, որ տարբեր կառույցների և մեր գործընկերների կողմից իրականացվող աշխատանքը միայն բարելավվում է: Բարձր նվաճումները և մեր մարզիկների գրանցած պրոֆեսիոնալ հաղթանակները բոլորիս ոգևորում են: Այս տարի արդեն 422 մեդալ ունենք, ինչը ռեկորդային ցուցանիշ է և նախորդ տարվա արդյունքից էականորեն ավելի բարձր է: Սա մեր պրոֆեսիոնալ մարզիկների գրանցած հաջողությունների վկայությունն է, սակայն կարևոր է նաև չմոռանալ, որ սպորտն առաջնային նշանակություն ունի հանրության շրջանում առողջ ապրելակերպի տարածման և ֆիզիկական ակտիվության խրախուսման համար: Եվ այս պարագայում շատ կարևոր են մասսայական սպորտի միջոցառումները, որպեսզի տարեցտարի խթանենք հանրության՝ դրանց մասնակցելու ցուցանիշները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մասսայական սպորտի միջոցառումներին 38 հազար մասնակից ունենալն էական ցուցանիշ է՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը կարող է ավելանալ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերը վերջին տարիներին էապես նպաստել են մասսայական սպորտի զարգացմանն ու տարածմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի շարքը հաջորդ տարվանից կհամալրվի ևս 2-ով. դպրոցականների համար սիրողական մրցաշարեր կանցկացվեն նաև սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից:

«Հաջորդ տարվա համար մեր առջև նպատակ ենք դնելու՝ յուրաքանչյուր մարզից կունենանք մասնակից դպրոցական և թիմեր՝ հասնելով դպրոցների մասնակցության առնվազն 30 տոկոս ցուցանիշի: Այն խնդիրները, որոնք արդեն կարողանում ենք լուծել, մեզ թույլ են տալիս առաջ շարժվել ու նոր թիրախներ ու նպատակներ սահմանել: Այս պահին իսկապես կարևոր թիրախ ունենք՝ ընդլայնել դպրոցների մասնակցությունը: Կան դպրոցներ, որոնք գրեթե հարյուր տոկոսով մասնակցում են բոլոր միջոցառումներին, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բավարար ջանք չեն գործադրում՝ այս ամենի մասնակիցը դառնալու համար: Այս ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և նշել՝ արդեն ունեցած փորձը բավարար հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարելու նաև այս թիրախային նպատակը:

«Սպորտի զարգացման ռազմավարությամբ, որն այժմ քննարկվում է, ավելի մեծ թիրախներ ենք սահմանել, քանի որ վստահ ենք՝ հանրության համար էական նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը: Մեր առաջնային խնդիրն է՝ երեխաների շրջանում ձևավորել այդ կենսակերպը: Հաջորդ տարվանից սկսելու ենք մեկ այլ խոշոր ծրագիր՝ մարզերում տիպային մարզահամալիրների կառուցումը, որի նպատակն է մեծացնել տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունը: Նմանատիպ 2 նախագիծ ենք պլանավորել Եղեգնաձորում և Բերդում: Վստահ եմ, որ այս նախագծի իրականացումն էլ ավելի կխրախուսի մեր հանրության մասնակցությունը սպորտային միջոցառումներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ մասսայական սպորտի զարգացման ու առողջ ապրելակերպի խթանման նպատակով այս տարի անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի շարքը՝ սեղանի թենիս, դպրոցականների թիմային խճուղավազք, խճուղային հեծանվավազք, լող և խճուղային կրոսավազք մարզաձևերից: Այս մրցաշարերին 2023 թվականին ավելի քան 6700 մարդ է մասնակցել:

2023 թվականին առաջին անգամ ուժային կառույցների միջև անցկացվել են բանակային խաղեր՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Մրցաշարին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Դատախազության 8 թիմեր՝ 144 մասնակիցներով:

ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 4 փուլով անցկացվել է նաև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Համայնքային փուլերին ավելի քան 12 հազար աշակերտ է մասնակցել, որից 1-3-րդ դասարաններ՝ 527 դպրոց, 5270 աշակերտ, 4-6-րդ դասարաններ՝ 674 դպրոց, 6740 աշակերտ: Եզրափակիչ մրցումներն անցկացվել են Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Գյումրիում անցկացվել են 1-3-րդ դասարանների միջև եզրափակիչ մրցումները: Հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի թիմը: Վանաձորում՝ 4-6-րդ դասարանների միջև անցկացված եզրափակիչ մրցումներում, հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի թիմը:

ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև էլ անցկացվել է «Սպարտակիադա» մարզական միջոցառումը, որն անցկացվել է 4 փուլով: «Սպարտակիադային» 8 մարզաձևերից ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 19,200 աշակերտներ:

Մրցանակային տեղեր գրաված մարզերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույքով: Հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի թիմը՝ 695 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզը՝ 640 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզը՝ 540 միավորով: Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են նաև 4-ից 11-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերը՝ միջոցառմանը լավագույնս մասնակցելու համար:

Նշենք՝ 2023 թվականին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկու փուլով՝ նախընտրական և եզրափակիչ, անցկացվել է նաև «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մարզական միջոցառումը: Երկրորդ՝ հանրապետական եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Գյումրիում, 110 մարդ է մասնակցել:

Միջոցառման հաղթող և մրցանակակիր թիմերը, դրանց անդամները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի վկայագրերով, շնորհակալագրերով, հավաստագրերով, մեդալներով, մասնակից բոլոր երեխաները՝ նվերներով (մարզահագուստ), մարզագույքով, գավաթներով:

Ընդհանուր առմամբ՝ նախարարության կողմից կազմակերպված մասսայական միջոցառումներին 2023 թվականին ավելի քան 38 հազար մարդ է մասնակցել:

Միաժամանակ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանի սեղանի թենիսի, աթլետիկայի և հեծանվային մարզաձևերի ֆեդերացիաները, ինչպես նաև ՀՀ լողի հայկական դաշնությունը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի կազմակերպչական հարցերով ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա միջոցառման ծրագրով անցկացված մարզաձևերի գլխավոր մրցավարները՝ Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Դրաստամատ Մուրադյանը (բասկետբոլ), Արման Փիրոյանը (բազկամարտ), Վահան Դիմաքսյանը (շախմատ) և Վլադիմիր Բադալյանը (հրաձգություն):

Երևան քաղաքում անցկացված մարզական մասսայական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ հասարակական կարգ ու կանոն պահպանելու համար՝ ՀՀ ոստիկանությանը:

դիտվել է 77 անգամ

Այս թեմայով

Պրահայում տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախար... Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրնե... ՊԵԿ նախագահը Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «... Ոստիկանության յոթ ծառայող ազատվել է ծառայությ... Կառավարությունը նախատեսում է կարգավորել դեղեր... Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ... Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ... Թբիլիսիում կայացել է խաղաղ երթ` ի հիշատակ Սու... ՆԱՏՕ-ն խուսափում է Ուկրաինայի միջոցով Ռուսաստ... Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի համատեղ լ... ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսում կայա... Դատավոր Ֆարխոյանը մերժեց Լևոն Քոչարյանի և Սեր... Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահ... ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համա... Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ ... Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համա... Կասեցվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրա... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բա... Միջազգային հարաբերություններում կարևոր գործոն... Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագ... 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշ... Զովունիի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռն... Քննարկվել են 2024-ին Թուրքմենստանում Հայաստան... Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն ... Ռուսական «Գեոպրոմայնինգը», որին պատկանում է Զ... Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայաց... Վիճաբանությանն ու քաշքշոցին հաջորդել է գնդացր... Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակել... Ալեն Դելոնի տնից մի քանի տասնյակ միավոր հրաձգ... Զելենսկու այցը կդառնա Ադրբեջանի հարձակման կատ... Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմա... Փոխվարչապետն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցի... ՀՀ վարչապետի այցը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապ... Քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնե... Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կ... Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռնե... Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղ... Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագ... ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սո... Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան մի... Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքն... Հայաստանը 2023-ից շատ լավ գիտակցում և հասկանո... Հայաստանի ու Իրաքի նախագահները քննարկել են պա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հունաստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի մ... Հովհաննես Հարությունյանը մեկ ամիս անց կրկին վ... Վերջին մեկ օրում ոստիկանները բացահայտել են հա... Մենք դեռ հավшտում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հ... Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել ե... Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ... Իսրայելը համաձայնել է հրադադարի Ռամադանի ընթա... Պապիկյանը հետևել է բարձրագույն և ավագ սպայակա... ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքներ... Առաջարկում ենք, որ հայրենական արտադրանքն ավել... 38-ամյա տղամարդը թմրանյութը թաքցրել էր տորթի ... Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացր... Ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն ար... Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր... Անչափահասի ներգրավմամբ 500 գ «Մեթամֆետամինի» ... Ամեն ինչ արել և անում ենք, որ պատերազմի վտանգ... Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվական... Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական... Ռուսաստանը մարտի 1-ից 6 ամսով արգելում է բենզ... «Գազպրոմ Արմենիա»-ի Toyota Camry-ն բախվել է ե... Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Հունաս... Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորակ... Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագ... Եթե Զելենսկին գա, կարծում եմ՝ այցը կլինի տարա... Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվել է «Ծագում... Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված... «Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնա... Մեր մահը տենչող թշնամիների հարևանությամբ մենք... Բագրատաշենի անցակետում 29,5 մլն ռուբլու ապօրի... Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործից մեկով... Մբապեն փետրվարի 27-ին ընթրելու է Ֆրանսիայի նա... 27 մլրդ 785 մլն դրամ վնասի վերականգնում․ բացա... Ջուր չի լինելու «Ժողովուրդ». ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյ... Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տե... Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայա... Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած... Էրեբունիում ապօրինի արդյունահանվել է բազալտ՝ ... Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հան... Ազգային ժողովի նիստը․ Ուղիղ «Ժողովուրդ». Աղազարյանները շարունակում են ուն... Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ «Փաստ». Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ ք... Նավթի գներն աճել են «Փաստ». Կանխեցին իշխանությունների հերթական ար... «Փաստ». Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է... «Հրապարակ». «Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վ... Պրեմիերա. Միշո՝ «Սոխակ» Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունաստ... «Ժողովուրդ». Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորն... «Հրապարակ». «Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշ... «Հրապարակ». ՔՊ-ն ու Զելենսկին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan