Երևանում բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. երկու վարորդներն էլ եղել են ոչ սթափ
![](/timthumb.php?src=disc/28-11-23/8fe2299c8ce6a894bc2a9f2fffdea727.jpg&w=450)
Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Անդրանիկի փողոցում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Մանվել Գալստյանի վարած Chevrolet Equinox և Հայկ Մելտոնյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ականատեսները հայտնել են, որ մինչ հրշեջ-փրկարարների ու պարեկների ժամանումը՝ Mercedes-ի միջից 1 ուղևոր (անչափահաս) տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: