Երևան, 27.Հուլիս.2024, 00:00 |
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ն... Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ... Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda... Գազ չի լինելու Որոշ հասցեներում լույս չի լինելու Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ... Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմն... 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «... Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի․ «Ժողովո... Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև... Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատ... Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարար... Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրակ... Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հ... Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավա... Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործմ... Ներքին Շենգավիթ թաղամասում վագոն-տնակ է այրվե... Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքի... Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելու... Փարիզ-2024. Գերմանիայի և Բրազիլիայի կանանց հա...

Երկօրյա գիտաժողով և գրքի շնորհանդես. Մատենադարանը տոնում է հայագետ- արևելագետ Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակը

Անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 17-ին Մատենադարանում մեկնարկեց նրան նվիրված հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում ցուցադրվեց գիտնականի կյանքին և գործունեությանը վերաբերող ֆիլմ և մասնակիցներին ներկայացվեց «Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հիշեց՝ տարիներ առաջ Չուգասզյանի ընտանիքը կառույցին է նվիրել հեղինակի արխիվային հավաքածուն, որը շատ արժեքավոր է:

«Շատ կարևորում ու նշանավորում եմ Բաբկեն Չուգասզյանի հավաքչական գործունեությունը: Մատենադարանն ամբողջությամբ հայ մարդու հավաքչական բնազդի մարմնացումն ու խորհրդանիշն է, այն այդ հավաքչական գործունեության արդյունքն է, կառույց, որով մենք հպարտանում ենք և համարում մեր մեծագույն արժեքը: Բաբկեն Չուգասզյանի դերն այդ հավաքչական առաքելության մեջ չափազանց կարևոր է: Հատկապես 1970-ական թվականներին, երբ տոտալիտար համակարգ էր, երկաթե վարագույր, ամբողջական վերահսկողություն, նա կարողացել է շփվել արտասահմանի, սփյուռքի հետ, նկարագրել ձեռագրերը, համոզել մարդկանց այդ ձեռագրերը հանձնել Մատենադարանին: Դա անելու համար կազմակերպչի, հոգեբանի, դիվանագետի շատ լուրջ ունակություններ են պետք: Նրանք, ովքեր երբևէ առնչվել են ձեռագրերի սեփականատերերի հետ, փայլուն պատկերացնում են, թե ինչ բարդագույն աշխատանք է արժանանալ վստահության և հասանելիություն ձեռք բերել դեպի այդ արժեքները»,-շեշտեց Խզմալյանը:

Նա հավելեց՝ Բաբկեն Չուգասզյանի օրոք տասնյակ ձեռագրեր են մուտք գործել Մատենադարան, ձեռագրերի հարյուրից ավելի միկրոժապավեններ, նկարագրություններ: «Այդ ամենը նկարագրված է Չուգասզյանի գրքերում, որ ունեն ոչ միայն սկզբնաղբյուրի նշանակություն, այլև առանձնանում են հուշագրական ու զգացական շեշտադրումներով: Մեր պարտքն էր անդրադառնալ Բաբկեն Չուգասզյանին, և ես շնորհակալ եմ նրա ընտանիքին՝ հոբելյանական գիտաժողովը նախաձեռնելու համար»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

«Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը կազմել և խմբագրել է նրա որդին՝ ԵՊՀ Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը:

Հրատարակության նպատակն է ի մի բերել գիտնականի գրավոր ժառանգությունը և վեր հանել նրա աշխատությունների կարևորությունը հայագիտության և արևելագիտության զարգացման գործում:

Լևոն Չուգասզյանի խոսքով՝ հատորը, որը նախատեսված է հայագետների, արևելագետների, համալսարանների ուսանողների, հայագիտությամբ հետաքրքրված մարդկանց համար, պատրաստման բավականին երկար փուլ է անցել: Գրքի հրատարակմանը բազմաթիվ մարդիկ են մասնակցել. Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը տարբեր պարբերականներից պատճենել է Չուգասզյանի հոդվածները, հետո դրանք մշակման են ենթարկվել: «Հոդվածներն ընդհանուր տեքստ չէին, դրանք նաև բազմալեզու էին՝ միջնադարյան բառարաններ՝ պարսկերեն, թուրքերեն բառերով ու արաբական արձանագրություններով, ուստի հարկ եղավ դիմել արևելագետների օգնությանը, և Քրիստինե Կոստիկյանը կարողացավ դրանք պատշաճ ներկայացնել: Հետո Ամերիկյան համալսարանի գրականության թվանշայնացման գրադարանի ջանքերով մի ամբողջական տեքստ ստեղծվեց, ինչից հետո սրբագրության փուլը եկավ: Ես ստուգել եմ ամեն բան: Կազմվել է անվանացանկը, որում որոշ կրճատումներ եմ արել»,-ասաց Լևոն Չուգասզյանը:

Այն մարդիկ, որոնք կծանոթանան գրքին, կարող են հստակ պատկերացում կազմել Բաբկեն Չուգասզյանի կատարած աշխատանքի մասին: Նրա աշխատանքների մի մասը հայ միջնադարյան մատենագիտության վերաբերյալ է, հին գրականության, հայ-իրանական առնչությունների մասին է: «Դրանց կողքին կան միջնադարյան բառարաններ, որոշ հոդվածներ, որոնք ռուսերեն են, ֆրանսերեն, գերմաներեն՝ հրատարակված տարբեր պարբերականներում ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Կան ձեռագրեր, որոնք նա փնտրել է իր ճամփորդությունների ժամանակ և կարողացել է բերել Հայաստան ու Մատենադարանը հարստացրել նոր մատյաններով, նկարազարդ մատյաններով»,-մանրամասնեց Չուգասզյանը:

Նա հավելեց՝ այդ ամենից զատ Բաբկեն Չուգասզյանը բնագրագիտական աշխատանքներ է կատարել, հրատարակության է պատրաստել տպագրության ամենահին նմուշները՝ «Ուրբաթագիրք»-ը և «Տաղարան»-ը, որոնք համապատասխան առաջաբաններով ու ուսումնասիրություններով, բայց նույնությամբ հրատարակվել են: Այդ գրքերն առաջին անգամ հրատարակվել են 1512 թվականին Վենետիկում:

Բաբկեն Չուգասզյանը նաև հայտնաբերել է Սայաթ-Նովայի բոլորովին անծանոթ ձեռագիրը: «Դա Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքն է, որը Սայաթ-Նովան ընդօրինակել է Պարսկաստանի Գիլան նավահանգստում: Այդ ձեռագիրը Սայաթ-Նովայից մեզ հայտնի երրորդ ձեռագիրը դարձավ: Դա հնարավորություն տվեց ճշտել Սայաթ-Նովայի կյանքի անծանոթ դրվագներ, թվականներ, էջեր»,-տեղեկացրեց Չուգասզյանը:

Նախատեսվում է հրատարակել նաև գրքի երկրորդ հատորը, որն ընդգրկելու է Չուգասզյանի որոշ անտիպ աշխատանքներ:

Այս թեմայով

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ն... Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ... Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր չի լինելու․ հասցեներ Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda... Գազ չի լինելու Որոշ հասցեներում լույս չի լինելու Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ... Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմն... 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «... Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի․ «Ժողովո... Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև... Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատ... Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարար... Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրակ... Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հ... Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավա... Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործմ... Ներքին Շենգավիթ թաղամասում վագոն-տնակ է այրվե... Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքի... Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելու... Փարիզ-2024. Գերմանիայի և Բրազիլիայի կանանց հա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan