Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան, որից հաշվառված է 82,827-ը։ Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21,062 տրանսպորտային միջոց։
Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: