Այս պահի դրությամբ Հայաստանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 361 արցախցի. Ավանեսյան

Հայաստանի բուժհաստատություններում բուժում են ստանում բազմաթիվ արցախցիներ: Այս պահի դրությամբ նրանց թիվը 361 է: Այսօր Կառավարության հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ մյուս 26 անձինք առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել:
Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք:
«Շատ պացիենտների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»:
Նախարարը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքներում գտնում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա:
«Այս գիշեր երկու փոքրիկներ են վթարի հետևաքնով տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ»,-հավելեց նա: