Կրեմլում ի գիտություն են ընդունել Ստեփանակերտի հայտարարությունը

«Մենք հաշվի ենք առնում և ուշադիր հետևում իրավիճակին, առաջին հերթին հումանիտար ասպեկտին, այն ամենակարևորն է»: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց, նրանցից շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք, նրանց և բոլոր ցանկացողներին աջակցում են»։