Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այսօր առավոտից մի շարք կենտրոնական փողոցներ են փակել, ոստիկանները կարճ ժամանակ անց բացել են փողոցները՝ բերման ենթարկելով 2 տասնյակից ավելի անձանց, նրանց թվում՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որը, սակայն, ՔԿ-ում՝ որպես վկա հարցաքննվելուց հետո ազատ արձակվեց: Բերման ենթարկվածների մեջ էր նաև Լևոն Քոչարյանը: