Ծառերի համատարած սպանդ՝ Գեղարքունիքի մարզում. 20-ից ավելի առողջ բարդիներ են հատվել

Shamshyan.com-ի տեղեկություններով օրեր առաջ ծառերի սպանդ է իրականացվել Գեղարքունիքի մարզում։
Անհայտ անձը կամ անձինք «Սևան» ազգային պարկում՝ Նորատուս մասնաճյուղի Այրիվան տեղամասի 4-րդ պահաբաժնում, ապօրինի հատել են 21 հատ բարդի տեսակի 15-30 տարեկան ծառեր։
Ծառասպանդները հավանաբար գործի են դրել էլեկտրական սղոցներ (դրուժբա տեսակ) և իրենց սև գործը կատարել են շաբաթ կամ կիրակի օրերին, քանի որ բացի այդ օրերից տարածքը հսկվում է պահակների կողմից, և ստահակները քաջ իմացել են, որ շաբաթ, կիրակի հսկողություն չի իրականացվում ու իրենց սև գործն են արել։
Ծառերի ապօրինի հատման դեպքը հայտնաբերել է «Սևան» Ազգային պարկի Նորատուս մասնաճյուղի Այրիվան տեղամասի աշխատակիցը՝ հերթական շրջայցը ժամանակ։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի 387 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտաբերելու ուղղությամբ։