Կադիրովը հերքել է իր հիվանդության մասին լուրերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հերքել է իր հիվանդության մասին լուրերը և հայտնել, որ այցելել է իր հորեղբորը Մոսկվայում, որը գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։
«Բարեկամներ, այս օրերին մեր ընտանիքը շատ էր անհանգստանում մեր սիրելի հորեղբայր Մագոմեդ Աբդուլհամիդովիչ Կադիրովի համար: Փառք Ամենակարողին, նա արդեն ապաքինվում է: «ոսկվա աշխատանքային գործուղման ընթացքում, առաջին իսկ հնարավորության դեպքում, այցելեցի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ նրան գտա բարձր տրամադրության մեջ»,- գրել է Կադիրովը։
Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ ինքը ողջ ու առողջ է և ընդհանրապես չի հասկանում, թե ինչու պետք է աղմուկ բարձրանա, եթե անգամ հիվանդ է։
Միևնույն ժամանակ, դա ունի իր առավելությունը. լսարանն իմացավ, թե որ լրատվամիջոցներն են բացահայտ ստում իրենց ընթերցողներին, եզրափակել է Կադիրովը։
Վերջին օրերին Telegram-ի ալիքներն ու ԶԼՄ-ները գրում էին, որ Չեչնիայի ղեկավարն իբր հիվանդ է և բժշկական պրոցեդուրաներ է անցնում Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Մինչ այս նրա մահվան մասին հրապարակումներ հայտնվեցին, ինչը Կադիրովը նույնպես հերքեց անձամբ։