Գեղամ Մանուկյանին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիների միջև։
Բախումների հետևանքով տուժածների շարքում է նաև ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա վնասվածքներ է ստացել։
Մանուկյանին տեղում բուժօգնություն են ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։