Ռամոսը պարզաբանում է. Ես միշտ եմ բարևում իմ նախագահին
Երեկ իսպանական մամուլը ողողված էր տեղեկատվությամբ, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Նախ AS պարբերականը գրում էր, որ Ռամոսի խաղից դժգոհ են մարզիչ Կարլո Անչելոտին և նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ապա Անչելոտին հերքեց նման լուրերը: Վերոնշյալ աղբյուրը տեղեկատվությունը տարածելիս նշել էր նաև, որ Սերխիո Ռամոսը Audi-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ չի ողջունել նախագահ Ֆլորենտինո Պերեսին, և դա խոսում նրանց միջև լարված հարաբերությունների մասին:
Ֆուտբոլիստը որոշել է անձամբ հերքել այս լուրերը: Նա Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է.
«Ես միշտ եմ բարևում իմ նախագահին: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ «Ռեալում»: Ճշմարտությունը խեղաթյուրում են, երբ լռում ես: Hala Madrid..!! »
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am