Կոտայքի գյուղերից մեկում, սեփականի տանը մետաղալարով կախված վիճակում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի․ Shamshyan.com
![](/timthumb.php?src=disc/28-06-23/217c2fe9754529e42f61f4486ea88471.jpg&w=450)
Հունիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Կոտայքի մարզում. Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկում կախված տղամարդ կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկի բակում երկաթե ճաղավանդակից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ 41-ամյա Կ․ Մ․-ի դին, ով ինքնասպանություն է գործել մետաղալարով կախվելու միջոցով։
Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։