Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 201-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի։
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վարակվածներից 4-ը հոսպիտալացված է, 105-ը դուրս է գրվել հիվանդանոցից։
Ընդ որում՝ 138-ը երեխաներ են, 63-ը՝ մեծահասակներ։