Մեքենան մոտ 500 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05․00-ի սահմաններում 53-ամյա Կարեն Ավագյանը Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝«Մշո օջախ» հացատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Թալին բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։