Հրդեհ՝ Կապան քաղաքում

Հունիսի 2-ին` ժամը 21։08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին շուկայի 2-րդ հարկում գտնվող երեք չգործող տաղավարում (45 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:55-ին: Այրվել են տաղավարների ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը: