Գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի երաժշտական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։