Քիմ Քարդաշյանը խոսել է Փիթ Դևիդսոնից բաժանվելու պատճառի մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը «Քարդաշյան ընտանիքը» ռեալիթի շոուի նոր դրվագում անդրադարձել է կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելու թեմային։
«Մենք հանգիստ խոսեցինք այդ մասին։ Մենք երկուսս էլ պարզապես լավ խոսակցություն ունեցանք»,- ասել է Քարդաշյանը։ Նա հավելել է, որ Փիթի հետ սիրավեպի ժամանակ «մեծ մեղք է զգացել», քանի որ «նա շատ բանի միջով է անցել հարաբերությունների պատճառով»։
Մոդելն ակնարկել է, որ ստիպված է եղել բաժանվել հումորիստից՝ Քանյե Ուեսթի հետ լարված հարաբերությունների պատճառով։ Դևիդսոնի հետ սիրավեպի ընթացքում նրա նախկին ամուսինը հաճախ բացասաբար է արտահայտվել կատակերգուի մասին և նույնիսկ «թաղել» նրան իր սոցիալական ցանցերում։
Քարդաշյանն ասել է, որ դեռ պատրաստ չէ նոր հարաբերությունների: Աստղի խոսքով՝ ինքը երբեք պատահական հարաբերություններ չի սկսում, ուստի մտադիր է սպասել իր տղամարդուն։