ԱՄՆ-ի գլխավոր շտաբի պետը գնահատել Է Ուկրաինայի՝ կորցրած բոլոր տարածքները վերադարձնելու հնարավորությունները

Ուկրաինայի՝ կորցրած բոլոր տարածքները վերադարձնելու ռազմավարական նպատակը կարճաժամկետ հեռանկարում ռազմական ճանապարհով իրագործելի չի թվում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին:
«Ուկրաինայի ռազմավարական նպատակն է ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված ողջ Ուկրաինան։ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում մի քանի հարյուր հազար ռուսական զորք կա։ Դա, հնարավոր է, իրագործելի է ռազմական ճանապարհով, բայց, հավանաբար, ոչ մոտ ապագայում», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից»: Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում ռիսկերն այնպիսին են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը 30 տարի փորձել է ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվել Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան բախվել է կամ ցինիկ խաբեության եւ ստի, կամ ճնշման եւ շանտաժի փորձերի, իսկ դաշինքը, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում է եւ մոտենում ՌԴ սահմաններին: