Երևան, 07.Մայիս.2024, 00:00 |
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի ա... Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կ... Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բ... Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշի... Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել... Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խ... Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռո... Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյո... Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ... Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առ... Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտ... Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբա... Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-... Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել ... Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ ... Աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ» Ավշագեղձերի այտուցվածություն. պատճառները Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի,... Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հա... ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում միջուկային ուժերի պատ... Քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ... Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտն... Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ... Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատր... ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մ... Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Ա... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ ... Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում ... Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխա... Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթա... Քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախ... Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է... Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանությո... Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է ... Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արն... Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բ... Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաներ... Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ նրանք... Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկան... Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուս... ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մ... ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճա... Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ո... Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագ... «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշ... Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու ... Ստացվել է Պուտինի երդմնակալության հրավերը, մա... Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերակա... Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու... Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, կոտրվել ... «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնակա... ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսայի... 2 օր է՝ մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա... Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակա... Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, ս... Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հ... Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրո... Ինչպես են Հրազդանում դիմավորում երթի մասնակից... Փարիզում մեկնարկել են Մակրոնի, Ֆոն դեր Լայենի... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ ապրիլի 29-ից ... Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյ... Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանու... Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան... Առջևում ոստիկանական զորքեր կան․ Բագրատ Սրբազա... Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորք... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Արսեն Ավա... Անկախ անձրևից ու կարկուտից` երթը ընթանում է Ե... Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով լինելո... Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վե... Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերո... ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ու... Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ս...

Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծում է՝ Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները։ Նա մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:

Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, իր ուղերձն է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ։

- Տիկի՛ն նախարար, Ադրբեջանն արդեն 4 ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, անընդունելի են համարել Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանին կոչ են արել ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերջերս նաև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց անհապաղ բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերն ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից գործի անցնի և հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ի՞նչ քայլերի է պատրաստ Ֆրանսիան այս ուղղությամբ, արդյոք դիտարկո՞ւմ եք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի դադարեցնում ագրեսիվ գործողությունները նաև Հայաստանի դեմ՝ ինչ գործնական քայլերի են պատրաստ ԵՄ-ն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի 1991 թվականի սահմանագծի երկայնքով զորքերն անվտանգ հեռավորությամբ տեղակայելու առաջարկվող լուծումը կյանքի կոչելու ուղղությամբ։

- Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։ Ես բազմիցս առիթն ունեցել եմ արտահայտելու Ֆրանսիայի դիրքորոշումն այս առնչությամբ։

Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Այն, սակայն, խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը։

Մենք պետք է միասնաբար գնահատենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները։ Այն, ինչ ապրում ենք այսօր՝ պատերազմի վերադարձն է մեր մայրցամաք: Սակայն, առավել հիմնարար առումով, սա նաև գիտակցված փորձ է՝ վիճարկելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգի հիմնարար սկզբունքները՝ փոխարինելով ուժի օրենքով։ Սա վճռորոշ պահ է, որը յուրաքանչյուրին պետք է ստիպի գնահատել իր պատասխանատվությունը և գիտակցել, որ խաղաղությունը մեր ամենաթանկ արժեքն է։

Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։

Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան:

- Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել, մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու , Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների հարցը։ Ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում՝ նաև որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկիր։

- Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։

Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է։

- Կխնդրեի անդրադառնալ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակին։ Ինչպե՞ս եք գնահատում տարբեր ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը և ո՞ր ոլորտներում եք տեսնում փոխգործակցությունը խորացնելու ներուժ։

- Մեր երկու երկրների միջև հարաբերությունները բացառիկ են, և ձևավորվել են ընդհանուր պատմության ընթացքում՝ ունենալով երջանիկ, բայց նաև առանձնապես ցավալի պահեր։ Այսօր այդ հարաբերությունները զարգանում են ինչպես երկու կառավարությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների միջև:

Ֆրանսիան վճռականորեն աջակցում է պարոն Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի կողմից ժողովրդավարական մոդելի խիզախ ընտրությունը պետք է ստանա աջակցություն, ինչին մենք հավատարիմ ենք միջազգային հանրության այլ անդամների և Եվրամիության հետ միասին:

2021 թվականի դեկտեմբերին ստորագրեցինք նաև տնտեսական համագործակցության հավակնոտ ճանապարհային մի քարտեզ, և վերջերս Փարիզում կազմակերպեցինք «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» ֆորումը, ինչպես նաև Երևանում բացեցինք Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակ։ ԶՖԳ-ն արդյունավետ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր ծրագրեր, մասնավորապես, ջրի և կայուն էներգիայի ոլորտներում: Անցած տարի զգալիորեն աճել են մեր երկկողմ առևտրի ծավալները։

Մեր երկկողմ առևտուրը զգալիորեն աճել է անցյալ տարի, և մենք աշխատում ենք այնպես անել, որ այս միտումը շարունակվի, այդ թվում՝ աջակցելով ֆրանսիական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպիսիք են Վեոլիան, Պեռնո Ռիկարը, Քարֆուրը և Ամունդի-Ակբան:

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։

Վերջապես, մշակութային և կրթական համագործակցության ոլորտում մենք ցանկանում ենք հիմնվել ՀՖՖՀ-ի՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի վիթխարի հաջողության վրա, ինչպես նաև Հայաստանում բացում ենք Ֆրանսիական ինստիտուտ, որը թույլ կտա ստեղծել հարուստ մշակութային ծրագիր՝ միաժամանակ առաջարկելով Ֆրանսերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար։ Հարկ է նաև նշել մեր ուշագրավ համագործակցության զարգացումը ֆրանկոֆոնիայի, գիտության, մշակույթի, սպորտի և ժառանգության ոլորտներում, որոնք վկայում են Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բացառիկ դինամիկայի մասին, ինչին ես խորապես հավատարիմ եմ։

- Տիկի՛ն նախարար, կխնդրեի անդրադառնալ հայ ժողովրդի, ինչու ոչ՝ նաև համայն մարդկության համար մի կարևոր հարցի ևս։ Օրեր առաջ լրացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Որպես Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրի արտաքին գործերի նախարար՝ ո՞րն է Ձեր ուղերձն աշխարհին և հատկապես Թուրքիային, որպեսզի ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունները չկրկնվեն։

- Ապրիլի 24-ին, ինչպես յուրաքանչյուր տարի, ոգեկոչեցինք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը Ֆրանսիան օրենքով պաշտոնապես ճանաչել է 2001 թվականի հունվարի 29-ին։ Հարգանքի այս տուրքն առավել մեծ հանդիսավորություն է ստացել 2019 թվականին Ֆրանսիայի նախագահի կողմից Հանրապետության հիշատակի միջոցառումների ցանկում ներառվելուց ի վեր։  

Ոգեկոչումն առանձնահատուկ հնչեղություն ունի, քանզի բազմաթիվ ֆրանսիացիներ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնց հյուրընկալել է Ֆրանսիան: Սակայն ցեղասպանության ոգեկոչումը նաև ուղերձ է մարդկությանը, որպեսզի այս սարսափելի եղելությունները չկրկնվեն այնպիսի մի անհանգիստ ժամանակաշրջանում, որում, ցավոք, հակամարտություններն ավելանում են և վտանգվում բազմաթիվ փոքրամասնություններ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հարկ է նշել, որ քաղաքացիական հասարակության խիզախ կազմակերպությունների նախաձեռնությամբ այնտեղ ևս նշվում է Հայոց ցեղասպանությունը և, որ թուրք գիտնականներն ու պատմաբաններն աշխատում են այդ թեմայի շուրջ: Մենք պետք է շարունակենք աջակցել ողջ աշխարհում, ինչպես ինստիտուցիոնալ դերակատարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին՝ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարելու և պատմության սարսափելի դասերի մասին խորհելու համար: Միայն մենք կարող ենք պահպանել ժողովուրդների՝ միասին ապրելու կարողությունը, որը վտանգված է։

դիտվել է 203 անգամ

Այս թեմայով

Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ Ուղիղ Աստղագուշակ` մայիսի 7-ի համար Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան... Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թա... Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունե... Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կր... Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազա... Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկ... Ջուր չի լինելու․ հասցեներ Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղ... Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին ներկայացրել է «Խա... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի ա... Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կ... Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բ... Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշի... Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել... Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խ... Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռո... Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյո... Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ... Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առ... Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտ... Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբա... Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-... Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել ... Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ ... Աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ» Ավշագեղձերի այտուցվածություն. պատճառները Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի,... Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հա... ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում միջուկային ուժերի պատ... Քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ... Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտն... Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ... Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատր... ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մ... Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Ա... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ ... Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում ... Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխա... Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթա... Քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախ... Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է... Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանությո... Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է ... Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արն... Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բ... Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաներ... Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ նրանք... Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկան... Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուս... ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մ... ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճա... Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ո... Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագ... «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշ... Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու ... Ստացվել է Պուտինի երդմնակալության հրավերը, մա... Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերակա... Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու... Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, կոտրվել ... «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնակա... ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսայի... 2 օր է՝ մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա... Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակա... Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, ս... Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հ... Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրո... Ինչպես են Հրազդանում դիմավորում երթի մասնակից... Փարիզում մեկնարկել են Մակրոնի, Ֆոն դեր Լայենի... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ ապրիլի 29-ից ... Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյ... Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանու... Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան... Առջևում ոստիկանական զորքեր կան․ Բագրատ Սրբազա... Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորք... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Արսեն Ավա... Անկախ անձրևից ու կարկուտից` երթը ընթանում է Ե... Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով լինելո... Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վե... Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերո... ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ու... Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan