Ես գոհ եմ թիմի խաղից. Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1).
«Ես գոհ եմ թիմի խաղից և դժվարություններին խաղացողների արձագանքից: Մրցակիցները կազմակերպված էին գործում, բայց մենք կարողացանք օգտագործել նրանց սխալները: Պետք է չշեղվենք մրցակիցներից և գնանք խաղից խաղ»,-ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը Sky Sports-ի եթերում։
ԱՊԼ 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 72 միավորով ու 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։Գվարդիոլայի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։
Աղբյուր ArmSport.am