Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է գովազդային վահանակին

Ապրիլի 1-ին, ժամը 23։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։