ՈՒԵՖԱ-ն պատրաստ է օգնել Յուվենտուսին խարդախության գործով

ՈւԵՖԱ-ն պատրաստ է օգնել «Յուվենտուսին» ֆինանսական մեքենայությունների հարցում՝ Սուպերլիգայի նախագծին մասնակցելուց հրաժարվելու դիմաց։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը խոստացել է օգնել թուրինյան ակումբին, եթե ղեկավարությունը հրաժարվի Սուպերլիգայի գաղափարից մինչև Եվրոպական միության դատարանի որոշումը։ Ակնկալվում է, որ այն հայտնի կդառնա մինչև տարեվերջ։
Այս պահին դատախազությունը շարունակում է «Յուվենտուսի» ֆինանսական մեքենայությունների հետաքննությունը։ Ակումբից Ա Սերիայում արդեն հանվել է 15 միավոր։
Աղբյուր ArmSport.am