Բաքվի բանտում խոշտանգելով սպանել են լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին․ MediaHub

Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի կողմից քսան տարի ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը դաժանաբար սպանվել է Բաքվի բանտում:
Լուրը հայտնել է դրսում ապրող Վիցենի ընկերներից մեկը, այս պահին պաշտոնական հաստատում չկա:
MediaHub-ը հարցը պարզելու շուրջ կապ հաստատեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, որը նշեց, որ նման տեղեկություն չունի.
«Այս պահին նման տեղեկություն չունեմ»,- նշեց նա:
Հույս ունենանք, որ տեղեկությունն իսկապես կեղծ է...
Հիշեցնենք, 2021 թվականի հունիսին Բաքվի դատարանը շինծու քրեական գործով Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Մասնավորապես, Բաքուն նրան մեղադրում է վարձկանության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանը, իբր, ընդունել է առաջարկ՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Նմանատիպ շինծու գործերով Բաքուն խոչընդոտեց հայ գերիների վերադարձը Հայաստան: