Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը

Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։