Հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին

Մարտի 24-ին՝ ժամը 18.00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ՝ միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն պրոթեզներ։
«Տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43, 0231-5-29-14, 094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: