Բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմ հատվածում՝ «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ, բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը: Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: