Քաղաքացին հայտարարել է, որ արգելված իրով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել

Մարտի 24-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, քաղաքացի Ա. Հ.-ին տրամատրվել է կարճատև տեսակցություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի հետ: Սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացին, մինչ տեսակցությունը, ենթարկվել է անձնական խուզարկության հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում Ա. Հ.-ի մոտից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի՝ ամրացված տաբատին:
Ըստ Ա. Հ.-ի բանավոր հայտարարության՝ դանակը պատկանում է իրեն, և այն ոչ ոքի փոխանցելու կամ դրանով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել:
Քաղաքացի Ա. Հ.-ն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: