Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Այսօր Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։
Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։