Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ...

«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ ամբողջ խնդիրը գալիս է այն մեծ դեմագոգիայից, որ այսօր հանրային քննարկումներում կա: «Ասվում է, որ «Գոյ» թատրոնը փակվում է, լուծարվում է: Եթե թատրոն ասելով հասկանում ենք իրավակազմակերպական վիճակը՝ տնօրենը, հաշվապահը, պետական գնումների մասնագետը, իրավաբանը, այսինքն՝ վարչական հատվածը, ապա այո՛, «Գոյ» թատրոնը փակվում է, իսկ եթե, թատրոն ասելով, հասկանում ենք ստեղծագործական ծրագրերը, ստեղծագործական կազմն ու բովանդակությունը, ապա «Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ»,-հավաստիացնում է Խզմալյանը:

Ըստ նրա՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա և այլն, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ: «Ես չեմ ցանկանում՝ մեր և մեր ենթակայությամբ գործող կառույցի միջև քննարկումները, որոնք անկեղծ մթնոլորտում են անցել, և կոլեկտիվի բոլոր անդամներն ընդունել են այն ամենը, ինչն ասել եմ, հանրայնացնել, չեմ ուզում՝ մեր զրույցը դառնա հանդիսատեսի քննարկման առարկա, չեմ ուզում վարկաբեկել մեր ենթակայությամբ գործող թատրոնը, բայց… Մենք թատրոնի ներկայացուցիչներին ասում ենք, որ Մայր թատրոնի տանիքի ներքո նրանք հնարավորություն են ունենում օգտվելու այդ մեծ կառույցի եկամուտներից, ֆինանսական, գույքային ու ստեղծագործական ներուժից»,-շեշտում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ «Գոյ»-ն այսօր ունի մեկ բեմ, սակայն, Մայր թատրոնին միանալով, կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, կարող է թատրոնի ձմեռային այգում աշխատել: Խզմալյանը հիշեցնում է, որ «Գոյ»-ը փորձարարական թատրոն-լաբորատորիա է և իրավունք չունի կառչած մնալ միևնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:

Փոխնախարարն առաջարկում է Սունդուկյանի անվան թատրոնի սեփական եկամուտները, որոնք գեներացվել են, ուղղվել «Գոյ»-ի դահլիճի բարեկարգմանը, լուսաձայնային տեխնիկայի վերազինմանը, հյուրախաղային գործունեության ընդլայնմանը, թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից ռեժիսորներ հրավիրելուն, որոնք, ըստ Խզմալյանի, գիտեն, թե ինչ է ճշմարիտ փորձարարությունը:

«Որևէ մեկը տարածք վերցնելու, խումբը ցրելու նպատակ բացարձակապես չունի»,-շեշտում է նա:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցնում է, որ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում վեց կոլեկտիվ է աշխատում՝ տարբեր երգացանկերով ու նվագացանկերով: «Վա՞տ են աշխատում: Այդ տարբեր կոլեկտիվները մի կառավարման ներքո հաշտ ու համերաշխ աշխատում են, իսկ չե՞նք կարող նույնն ունենալ նաև թատերական ասպարեզում: Որտե՞ղ է գրված, որ ամեն ստեղծագործական բովանդակություն պետք է ունենա առանձին տնօրեն: Ինչո՞ւ, ո՞վ կարող է բացատրել, թե ինչով է դա նպաստում ստեղծագործական աշխատանքին: Սեփական տնօրեն, սեփական հաշվապահ ունենալու մոլուցքը հիվանդագին մոտեցում է: Ստեղծագործող մարդուն պետք է հետաքրքրի՝ ով է իր ռեժիսորը, ով է բեմանկարիչը, ով է կոմպոզիտորը, ոչ թե, թե ովքեր են տնօրենն ու հաշվապահը»,-նշում է նա:

Խզմալյանը բերում է Ռուսաստանի օրինակն ու ասում, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում խոշորացման լուրջ գործընթացներ են իրականացվում. յուրաքանչյուր տարի մի քանի թատերախումբ միավորվում է: Խզմալյանի խոսքով՝ 1680-ին ստեղծված «Կոմեդի ֆրանսեզ»-ը Լուվրի տարածքում ունի փորձարարական հարթակ, իսկ Մայր թատրոնը, որը 100 տարեկան է և որի ենթակառուցվածքում է փորձարարական թատրոնը, չի՞ կարող նման հարթակ ունենալ:

«Գաղափարը հետևյալն է. մենք ունենք ազգային թատրոն, որն ունի մեկ կառավարող մարմին՝ տնօրեն, վարչական հատված և այլն, և այս տանիքի ներքո կարող են գոյություն ունենալ տարբեր թատերախմբեր: Մենք ինչո՞ւ ենք խառնում իրավակազմակերպական, վարչական հատվածը բովանդակային հատվածի հետ: Չէ՞ որ մենք ունենք դրա վառ օրինակը. Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ստեղծեցինք ու տարբեր խմբեր միավորեցինք մեկ կառավարման ներքո: Սա անում ենք նրա համար, որ ավելորդ հաստիքներն ուղղենք ոլորտի ստեղծագործական կարիքներին: Նման խնայողությունների շնորհիվ կարողացանք մատերի վրա հաշված երգեհոնահարների ապահովել աշխատանքով, ամենամսյա կայուն աշխատավարձով ու պահպանել երգեհոնահարների դպրոցը: Նման հազար բաց ունենք»,-ասում է Խզմալյանը:

Ara Khzmalyan-TAT_3225.JPG (559 KB)

Փոխնախարարը հիշեցնում է՝ ՀՀ կառավարությունը նախորդ տարի 1 միլիարդ 250 մլն դրամ կապիտալ հատկացում է արել թատրոններին և համերգասրահներին. Մայր թատրոնի տանիքն է նորոգվել, «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճի աթոռներն են նորոգվել: «Կարող եմ նման տասնյակ բաներ թվարկել: Միկրոմենեջմենթի մակարդակով հաստիքների տեղաբաշխման, աշխատավարձերի ֆոնդերի վերաբաշխման լիազորությունը տրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը որպես լիազոր մարմին չի կարող իր որոշումները համաձայնեցնել յուրաքանչյուր դերասանի, ռեժիսորի, վոկալիստի ու դիրիժորի հետ: Այդպես ո՛չ ոլորտ, ո՛չ երկիր է հնարավոր կառավարել: Մինչև որևէ պաշտոնական փաստաթղթի շահարկվելը, ես բոլոր կետերի մասին խոսել եմ «Գոյ»-ի ստեղծագործական խմբի հետ: Մեկ ժամվա ընթացքում ոչ մի լուրջ առարկություն չի եղել, և ես շնորհակալ եմ նրանց նման անկեղծության համար, որ ընդունեցին՝ ճիշտ եմ ասում, որ բազմաթիվ բացթողումներ ունեն: Պարզապես խնդրում էին լրացուցիչ ժամանակ, որն արդեն երեք տարի է՝ տրվում է: Պատահաբար եմ իմանում, որ այն, ինչ տարբեր առիթներով ասել եմ թատրոնի տնօրենին, կոլեկտիվին չի ներկայացվել»,-ընդգծում է Արա Խզմալյանը:

Փոխնախարարը նշում է, որ թատրոնի ստեղծագործական կազմի հետ մի քանի անգամ հանդիպումներից հետո ստեղծագործական կազմն ասել է, որ շարունակելու է իր պայքարը: «Ես սա էլ չեմ հասկանում, որովհետև ինչքան ավելի շատ են մարդիկ մնում ու աշխատում նույն վայրում, սկսում են պետական գույքն ընդունել որպես իրենց սեփական տուն, կոլեկտիվն ընդունել որպես ընտանիք և մոռանում են, որ այդ ամենի կառավարման լիազորությունն իրենց տրված չէ: Նրանք պետությանն աշխատավարձի դիմաց ծառայություն մատուցող մարդիկ են: Եթե լիազոր մարմինն ասում է՝ այստեղից գնացեք և այնտեղ աշխատեք, պետք է գնալ ու այնտեղ աշխատել, եթե ինքը համարում է, որ ստեղծագործական առումով դա հարմար չէ, դա իր իրավունքն է, բայց թելադրել լիազոր մարմնին ինչպես վարվել, չեմ ընդունում»,-ասում է նա:

Արա Խզմալյանը վստահ է, որ Մայր թատրոնի հարկի տակ աշխատելու պարագայում «Գոյ»-ը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա վերականգնելու էքսպերիմենտալիզմը: «Իմ մասնագիտական համոզումն է, որ թատրոնը վաղուց հեռացել է իր անվան բովանդակությունից: Մենք պատկերացնում ենք, որ «Գոյ»-ը պետք է լինի նոր ձևերի բացահայտման, հանդուգն և խիզախ նախաձեռնությունների թելադրողը, որ նրա յուրաքանչյուր ներկայացումը դառնա լուրջ քննարկման առարկա, տրամադրություն շարժի, հանրային կարծիք ձևավորի: Մամուլը թերթեք. արձագանքներ կա՞ն թատրոնի գործունեության մասին, եկեք փորձենք գնահատել գովազդատեղեկատվական արշավը, գնահատենք, թե ինչ նոր ռեժիսորներ ինչ որակական ու փորձարարական արդյունք են ստեղծել թատրոնում, հրավիրյալ ռեժիսորներ կա՞ն, թե՞ ոչ»,-ասում է Խզմալյանը ու հավելում՝ նախարարության քայլերի հիմնավորման մեջ թատրոնի՝ 3 մլն դրամի պակասուրդը մեծ խնդիր չէ: Ըստ նրա՝ նախարարությունը դա չի կարևորել:

«Եկեք տեսականորեն ընդունենք, որ «Գոյ»-ը ամենահաջող թատրոնն է: Ի՞նչն է խանգարում, որ այն ունենա ոչ թե իքս տնօրենը, այլ իգրեկ տնօրենը: Եկեք չկապենք դա ֆինանսական վիճակի հետ: Դա 3 մլն-ի խնդիր չէ. տարիներ շարունակ Սունդուկյանի անվան թատրոնը տարեկան շուրջ 4 մլն դրամ վճարում է «Գոյ»-ի կոմունալ ծախսերը, որովհետև ժամանակին, երբ աղճատել են Մայր թատրոնի ենթակառուցվածքը և տարբեր հարկերից հատվածներ են հատկացրել «Գոյ» թատրոնին, չեն մտածել, որ պետք էր կոմունալները ևս առանձնացնել: Եթե վճարում է Սունդուկյանի անվան թատրոնը, եթե շենքը պատկանում է Սունդուկյանի անվան թատրոնին դե ֆակտո, եթե ունենք պրոֆեսիոնալ կառավարիչների լուրջ դեֆիցիտ, չեմ հասկանում, թե ինչն ենք մենք քննարկում՝ տնօրենի, ՊՈԱԿ-ի հարցը, թե՞ բովանդակության: Մեր հանրությունն իրավական գիտակցության ու իրավական գրագիտության խնդիր ունի և այդ հարցերի մեջ տարբերակում չի մտցնում: «Գոյ» թատրոնը լուծարվում է, և դրոշակակիրները մտնում են հրապարակ»,-շեշտում է նա:

Անդրադառնալով «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի՝ հարցազրույցներից մեկում հնչած մեկնաբանությանը, թե «Գոյ»-ը լուծարելու պատճառներից մեկը, հավանաբար, իր քաղաքական դիրքորոշումն է՝ Խզմալյանն ասում է՝ կարծես մոդայիկ է դարձել խնդիրները քաղաքական հայացքներով քողարկելը, այնինչ նման խնդիր չկա և չի կարող լինել:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ գլոբալ աշխարհաքաղաքական ցնցումների, հեղաբեկումների համատեքստում որևէ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի քաղաքական հայացքները չեն կարող մտահոգիչ լինել ղեկավարության, իշխանության, լիազոր մարմնի համար: Սա ամենապրիմիտիվ մոտեցումն է: Եթե մենք մեր խոսակցության մակարդակը մասնագիտական բարձունքներից պետք է իջեցնենք կենցաղային բամբասանքի մակարդակի, ես պատրաստ չեմ այդ խոսակցության մեջ մտնելու: Ի վերջո՝ մենք ոչ թե լուծարում ենք թատրոնը, այլ այն ուժեղացնելու ճանապարհով ենք գնում, ուզում ենք՝ թատրոնը վերադառնա երբեմնի իր կեցվածքին, իր անվանը համարժեք տիրույթ: Պետական գույքը՝ շենքը, շինությունը, բեմահարթակները քիչ են, իսկ կոլեկտիվները շատ են: Ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ Սունդուկյանի անվան թատրոնի գույքից օգտվի ոչ միայն Մայր թատրոնը, այլև «Գոյ»-ը: Ի վերջո՝ պետական կարգավիճակով որպես «Գոյ» թատրոն, կամ պետական կարգավիճակով որպես ազգային թատրոնի «Գոյ» թատերախումբ լինելն ի՞նչ քննարկելու բան է: Ես մնում եմ այս անբանականության վրա զարմացած: Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ պոլեմիկայի մեջ մտնել, եթե որևէ մեկն իմ ասածներին բերի տրամաբանական, գրագետ հակափաստարկ»,-շեշտում է փոխնախարարը:

Նախագիծն այժմ շրջանառվում է, սակայն վերջնական որոշումը կլինի ՀՀ կառավարության նիստում: Արա Խզմալյանը կարծում է՝ իրենք գործում են իրենց լիազորությունների տիրույթում, և ոչ մի չհիմնավորված, չտրամաբանված դիրքորոշում չի կարող կասեցնել իրենց որոշումները: Ըստ նրա՝ եթե որոշումն արժանանա հիմնավոր մասնագիտական փաստարկված ու խորքային վերլուծության, միայն դա կարող է նախագիծը դուրս հանել օրակարգից: «Առայժմ բացի էմոցիոնալ ճառերից, ինքնահրկիզման փորձերից որևէ բան չեմ տեսնում: Ես չգիտեմ, թե ինչքան կպաշտոնավարեմ, բայց ունեմ մի մեծ ցանկություն, որ հաջորդները շարունակեն տանել այն աշխատանքը, որ ամեն մեկը՝ ստեղծագործողն իր դիրքում, կառավարիչն իր դիրքում իմանան իրենց լիազորությունների շրջանակը: Ինչպես ես չեմ կարող երաժշտին թելադրել պարտիտուրի կատարման կանոնները, այնպես էլ նա պետք է շատ զգույշ միջամտի կառավարման համակարգին ու որոշումներին, որովհետև այն համայնապատկերը, որ տեսնում ենք մենք, խնդիրների այն ծավալը, պակասուրդի այն ծավալն ու հարթությունները, որ տեսնում ենք, ամեն առանձին արվեստագետ տեսնել չի կարող, քանի որ ամբողջ տեղեկատվությունը կենտրոնանում է այս նախարարությունում, այնուհետև գնում է կառավարության քննարկմանը: Մեզ տվել են այս հարցերով զբաղվելու լիազորություն: Ինչպես նշեցի, թող յուրաքանչյուր արվեստագետ իրեն հարց տա, թե ինչ է արել իր բնագավառի համար, նոր փորձի գնահատել, թե ինչ է անում կառավարությունն այս կամ այն ոլորտում: Ունենք մշակված ռազմավարություն, կա կառավարության ծրագիր, և մենք գործում ենք այդ ծրագրի ու ռազմավարության ոգուն համապատասխան: Վստահ եմ՝ լավ ու ճիշտ քայլ ենք անում»,-հավաստիացնում է Արա Խզմալյանը:

Իսկ «Գոյ» թատրոնը չի հանձնվում և իր աջակիցներին մարտի 23-ին ժամը 12:00-ին հրավիրում է թատրոն՝ հարցը քննարկելու համար:

դիտվել է 217 անգամ

Այս թեմայով

Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan