Հրապարակվել են Թուրքիայում ջրհեղեղի կադրերը
«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին։