Մայրն այրել է դստերը՝ գլուխն անիծներից մաքրելու համար (տեսանյութ)
ԵվրոպաՕդեսայում դժբախտ պատահար է տեղի ունեցել 10-ամյա աղջնակի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Փոխանցվում է, որ 10-ամյա Ռենատայի մայրիկը, փորձել էր ինքնուրույն պայքարել իր աղջկա գլխին առաջացած անիծների դեմ: Դրա համար կինն իր երեխայի գլխին նավթ է քսել (կերոսին):
Քսելուց հետո երեխայի մազերը միանգամից բռնկվել են: Կինը փորձելով մարել կրակը, որի արդյունքում այրել էր իր ձեռքը:
Երեխային ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ այրվել է երեխայի գլխի մաշկի 15 տոկոսը, վնասվել են աչքերը և շնչառական ուղիների այրվածք է ստեցել: