Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ

Շարունակվում են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։
Ինչպես տեղեկացանք նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման են դրվել ՀՀ կառավարության և վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր։
Ըստ աղբյուրի՝ որոշումների նախագծերով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։