Ռոնալդինյոն հաստատել է, որ իր որդին ընդունվել է Բարսելոնայի ակադեմիա
Լեգենդար բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը 2003-ից 2008 թվականներին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», հաստատել է, որ իր որդին՝ Ժոաո Մենդես դե Ասիս Մորեյրան, ընդգրկվել է իսպանական թիմի ակադեմիայում:
«Բարսելոնան» իմ կյանքի մի մասն է: Ակումբը միշտ ինձ հետ է: Տղայիս՝ «Բարսելոնա» գալու հետ և ես ավելի շատ կլինեմ այստեղ»,- Ռոնալդինիոյի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Ռոնալդինյոյի որդին 17 տարեկան է: Նա հանդես է գալիս հարձակվողի դիրքում, բայց կարողանում է խաղալ նաև կիսապաշտպանությունում:
42-ամյա Ռոնալդինյոն «Բարսելոնայում» 207 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 94 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացին 2018 թվականի հունվարին ավարտել է կարիերան:
Աղբյուր ArmSport.am