Թբիլիսիի դատարանը մերժեց Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու դիմումը
Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 6-ին մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական պատճառներով կալանքից ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Որոշումը կայացրել է դատավոր Գիորգի Արևաձեն։
Փաստաբանները պատիժը հետաձգելու կամ ազատելու միջնորդություն էին ներկայացրել։
Դատավոր Արևաձեն տեղեկացրեց, որ փաստաբանները կարող են 20 օրում բողոքարկել այդ վճիռը:
Փաստաբանները հայտարարեցին, որ Սաակաշվիլին դատավորի որոշումը տվյալ հանգամանքներում համարում է «մահվան դատավճիռ»:
Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլիի ազատ արձակման գործը երկու-երեք օրից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվեց իր երկիր անօրինական վերադառնալուց հետո, այնուհտև՝ կալանավորվեց։ Ժեստ, որը նա բացատրեց երկրում իր հայրենակիցների կողքին կռվելու պատրաստակամությամբ։