Լանջաղբյուր գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
Փետրվարի 6-ին՝ ժամը 10:03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում՝ ավտոտնակներից մեկում, այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջաղբյուր գյուղի Խ․ Աբովյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 11:39–ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։