Այսօրվա հայ հասարակությունը՝ բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան դե ֆակտո կառավարում են թրքամետերը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է․
«Այսօրվա հայ հասարակությունը՝ (գիտակցաբար, թե անգիտակցաբար) բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան դե ֆակտո կառավարում են թրքամետերը: Երեկ, լավրովյան դաժան «պարզաբանումներից» հետո, ինչպեսև սպասելի էր, «արևմտամետերը» սկսեցին քլնգել «ռուսամետերին», իսկ «ռուսամետերը»՝ «արևմտամետերին…»
Այդ ինքնասպան փոխհրաձգության ժխորում լսելի չէր միայն ինքնաբավ և արժանապատիվ ՀԱՅԻ ձայնը, որովհետև այդպիսիները քիչ են…
Հակառակ դեպքում մենք ոչ միայն բաժանված չէինք լինի «ռուսամետերի» և «արևմտամետերի», այլև, մեկ վարկյան անգամ, չէինք հանդուրժի թրքամետերին…:»։