Ավազով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել, բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին
Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Լիպարիտ Մ-ն իր վարած ZIL մակնիշի բեռնատարով, որը բարձված է եղել ավազով, Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի 2-րդ տան մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։