Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ...

Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ. Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Միշուստինին

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։

Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ և քննարկել մեր երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը։

Իմ հերթին խնդրում եմ Ձեզ փոխանցել ողջույններ Հայաստանի նախագահ, հարգարժան Վահագն Գառնիկի Խաչատուրյանին։

Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են լավ, եղբայրական հարաբերություններ՝ հիմնված ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա։

Կառավարության մակարդակով շատ ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Եվ, չնայած արտաքին ծանր իրավիճակին, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի արտաքին առևտրային առաջատար գործընկերը և այժմ տնտեսության հիմնական ներդրողը։ Օրինակներ բերեմ. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021 թ.-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն այսօրվա համար ռեկորդային է մեր փոխադարձ առևտրում։

Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ գործում են հայաստանյան շուկայում և դասվում են Հայաստանի խոշորագույն հարկատուների թվին։

Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և թվային տեխնոլոգիաներն են:

Գործնական հարցերը լուծվում են միջկառավարական հանձնաժողովի մակարդակով։ Մեր կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը:

Գործում է մինչև 2025 թ. տնտեսական համագործակցության ծրագիրը։ Մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև Ռուսաստանյան արտահանման կենտրոնի միջոցով։ 2022 թ.-ի ընթացքում մենք կազմակերպել ենք 24 բիզնես առաքելություն Հայաստան՝ Ռուսաստանի տասնյակ մարզերի մասնակցությամբ։

Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչը կնպաստի աշխատատեղերի աճին։

Եվ, իհարկե, մենք ավանդաբար առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր կրթությանը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է մոտ 5000 հայ ուսանող. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից գալիք ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։ Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։

Եվ ես պատրաստ եմ Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը»։

Իր հերթին Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ուրախ եմ բոլորիդ տեսնել: Դուք ընդգծեցիք, որ առկա է նոր դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում և փոխադարձ առևտրում, դա իրականում այդպես է, ունենք լավ և մեծ աճ:

Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, որ կան որոշ օբյեկտիվ ազդակներ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ այդ դինամիկայում առկա է առանձնահատուկ անձնական դերը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, Ձեր անձնական դերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկի դերը:

Գիտեք, որ ցավոք մեզ մոտ հաճախ են ի հայտ գալիս լոգիստիկ խնդիրներ և շատ շնորհակալ ենք, որ ամեն անգամ շատ օպերատիվ եք արձագանքում և կայացնում որոշումներ, որոնք նպաստում են այդ խնդիրների արագ լուծմանը:

Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ:

Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով:

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: Վլադիմիր Վլադիմիրին ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով:

Բայց Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:

Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները:

Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և վստահ եմ, որ այսօր կխոսենք բոլոր հարցերի շուրջ»:

դիտվել է 77 անգամ

Այս թեմայով

Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan