Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ...

ԳԱԱ առկա համակարգը պետք է պահպանել. Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայտարարությունը

Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր ժողովը քննարկեց ԳԱԱ համակարգի և ակադեմիական գիտության զարգացման հեռանկարների հարցը: Ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որը ներևկայացնում ենք ստորեւ.

«2023թ. լրանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, նրա կազմում նաև՝ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը: Իր գոյության ութ տասնամյակների ընթացքում գիտությունների ակադեմիան եղել է հայ գիտական մտքի ձևավորման և զարգացման հիմնական կենտրոնը, առկա քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հնարավորությունների շրջանակներում հավատարիմ է եղել իր առաքելությանը, պատվով է կատարել գիտության միասնական կաճառի իր դերը, նպաստել կյանքի բոլոր ոլորտների գիտական հենքի ամրապնդմանը:

Հիշյալ ժամանակաընթացքում հայերենագիտության զարգացման գործում հսկայական դեր է ունեցել Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: Նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել հայոց լեզվի համաժամանակյա ու տարաժամանակյա ուսումնասիրության տարբեր ոլորտներում, ընդհանուր ու համեմատական լեզվաբանության ասպարեզում: Հրապարակվել են հազարավոր հոդվածներ ու մենագրություններ, ժողովածուներ, բառարաններ, ձեռնարկներ ու դասագրքեր, կոթողային արժեք ունեցող ակադեմիական շատ աշխատություններ: Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային ու հանրապետական բազում գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ, գիտագործնական քննարկումներ, եղել է երկրի լեզվագիտական միտքը ուղղորդող ու համախմբող հեղինակավոր հաստատություն: Ինստիտուտի գործունեության կարևորագույն ուղղություններից են եղել հասարակության մեջ լեզվի վերաբերյալ ճշմարիտ պատկերացումների տարածումը, գրական լեզվի կանոնարկման խնդիրներին անդրադարձը, գիտական ու կրթական տարբեր հաստատությունների հետ գործակցությունը, հայ լեզվաբանության ձեռքբերումների միջազգայնացումը:

Հասարակական, քաղաքական հեղաբեկումները, մարդկանց աշխարհայացքում ու արժեքային համակարգերում տեղի ունեցած տեղաշարժերը, մշակութային վայրիվերումները, աշխարհաքաղաքական ցնցումներն ու պատերազմները ստեղծել են նոր իրավիճակ, որն իր ազդեցությունն է ունեցել ինչպես գիտաշխատողների աշխատանքի պայմանների, տրամադրությունների ու հոգեվիճակի, այնպես էլ գիտության ու կրթության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա: Լայն ասպարեզ է բացվել տարատեսակ, հաճախ ոչ մասնագիտական գնահատականների, փոխադարձ մեղադրանքների, ցավոք՝ արժեքների աջ ու ձախ վարկաբեկման ու անտեսման համար: Տարբեր անհատների, լրատվամիջոցների, հաստատությունների անհեռատեսության պատճառով անհիմն հարձակումների թիրախ են դարձել գիտնականներ, մտավորականներ, գիտական հաստատություններ և, ի վերջո, գիտությունը և գիտությունների ակադեմիան: Հաճախ հաշվի չեն առնվում գիտական գործունեության առանձնահատկությունները, ակադեմիական գիտության կարևորությունը: Առանց ստեղծված արդյունքներին տեղյակ լինելու՝ հնչում են անհիմն նախատինքներ, ակադեմիայի ճակատագրի վերաբերյալ տրամաբանորեն չպատճառաբանված առաջարկություններ՝ անտեսելով թե՛ գիտական, թե՛ ազգային ու պետական շահը:

Իրականում՝ առկա պայմաններում ակադեմիական հաստատությունները շարունակում են ըստ հնարավորին արդյունավետ կատարել իրենց առաքելությունը, ապահովել գիտության տարբեր ոլորտների առաջընթացը: ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ներկայում աշխարհի միակ հայերենագիտական կենտրոնն է, որտեղ շարունակվում է հայոց լեզվի ամբողջական, համակողմանի հետազոտությունը: Հաստատությունը գիտական ավանդույթների շարունակողն է, ներկայացնում է տասնամյակների ընթացքում ձևավորված ակադեմիական գիտական միջավայր, գիտական քննարկումների և ընդհանրացումների հարթակ է: Ինստիտուտը վերջին տասնամյակում ընդլայնել ու խորացրել է իր հետազոտությունների ոլորտը: 2023թ. իրենց հիմնադրման տասնամյակը կնշեն արևմտահայերենի, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բառարանագրության բաժինները, որոնք արդի հայերենի, հայոց լեզվի պատմության, բարբառագիտության ու կիրառական լեզվաբանության բաժինների հետ ծավալուն ու ամբողջական աշխատանքներ են կատարում լեզվի ուսումնասիրության տարբեր ոլորտներում: Վերջին 5 տարիներին լեզվի ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են շուրջ 450 հոդված և 90 մենագրություն, ժողովածու և ձեռնարկ:

Կարևորագույն արդյունքներ են ձեռք բերվել հայերենի բարբառների, հայոց լեզվի պատմության, հայերենի և այլ լեզուների փախհարաբերությունների, արևմտահայերենի ուսումնասիրության, նորակազմությունների, ուղղագրական և այլ կարգի բառարանների կազմման ուղղություններով: Այդ ընթացքում կազմակերպվել են 15 միջազգային և 20 հանրապետական գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ և այլն: Ինստիտուտը հրապարակում է գիտական երեք հանդես, ունի հրատարակչական խորհուրդ և համացանցային կայք: Իր աշխատանքներն է սկսում հանրապետությունում միակ՝ փորձառական հնչյունաբանության լաբորատորիան:

Հաստատությունը լեզվին վերաբերող գիտակրթական հարցերի առնչությամբ գործակցում է հանրապետության բոլոր բուհերի հետ՝ կազմակերպելով մայրենիին նվիրված միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև՝ մասնակցելով այլ հաստատությունների համանման միջոցառումներին: Լեզվի ինստիտուտում իրենց մասնագիտական պրակտիկան են անցկացնում տարբեր բուհերի ուսանողներ: Մենք գործակցության պայմանագրեր ունենք Վանաձորի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Բրյուսովի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ: Ինստիտուտի գիտական խորհրդում հաստատվում են կրթական ու ակադեմիական այլ հաստատությունների, մատենադարանի աշխատակիցների ատենախոսության թեզերի թեմաներ, ինստիտուտում է գործում ԲՈԿ-ի Լեզվաբանության 019 մասնագիտական խորհուրդը:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արտասահմանյան գործընկերներն են Ավստրիայի Հանրապետության Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ուսումնասիրության ինստիտուտի հայագիտության կենտրոնը, Լեհաստանի Գդանսկի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, Իտալիայի Հանրապետության Միլանի համալսարանը, Կիրառական լեզվաբանության եվրասիական կենտրոնը:

Ասվածը գալիս է փաստելու, որ ՀՀ ԳԱԱ ներկա համակարգը գիտության՝ տասնամյակների ընթացքում իրեն արդարացրած կազմակերպական եղանակ է: Այն թույլ է տալիս ինքնուրույն որոշել գիտահետազոտական ուղղություններն ու ուսումնասիրության թեմատիկան, բացառում է վարչահրամայական աստիճանավորումը, գիտական խորհուրդը ազատ է՝ որոշելու հաստատության կառուցվածքը: Միևնույն ժամանակ, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի շրջանակում գործակցությունը հնարավորություն է տալիս գիտության զարգացման խնդիրները քննարկել ավելի լայն դիտակետով, մշակել զարգացման և գործակցության ընդհանուր ծրագրեր, կազմակերպել գիտական ծանրակշիռ միջոցառումներ: Առկա համակարգը հնարավորություն է տալիս ազատ գործակցել ինչպես հանրապետական, այնպես էլ արտերկրի գիտակրթական հաստատությունների հետ:

Ինչ խոսք, յուրաքանչյուր համակարգ մշտապես կարիք ունի բարեփոխումների: Իր գոյության ութ տասնամյակների ընթացքում գիտությունների ակադեմիան, լինելով գիտական ավանդույթներ ձևավորող և շարունակող համակարգ, չէր կարող իր աշխատանքները կազմակերպել առանց բարեփոխումների մեծ կամ փոքր, արագ կամ դանդաղ, հաջողված կամ ոչ այնքան հաջողված ծրագրերի: Եվ այսօր էլ՝ աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ զարգացումների, տեխնիկայի ու տեխնոլոգիաների հախուռն առաջընթացի պայմաններում մեծ կարևորություն են ձեռք բերում ժամանակին համընթաց փոփոխությունների ու ծրագրերի առաջադրումն ու իրականացումը: ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմը առկա իրավիճակին համահունչ է համարում ինչպես հաստատության, այնպես էլ գիտությունների ակադեմիայի աշխատանքների բովանդակային բարեփոխումները հետևյալ ուղղություններով.

Գիտական աշխատանքների որակի և արդյունավետության բարձրացում.

Այս ուղղությամբ իրենց աշխատանքները պետք է վերափոխեն հաստատությունների գիտական ստորաբաժանումները՝ շարունակաբար (շաբաթը առնվազն մեկ անգամ) կազմակերպելով բոլոր աշխատակիցների գիտական թեմաների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներ, քննարկումներ՝ հաստատության էլեկտրոնային կայքում դրանց լուսաբանումով: Բաժինների նիստերում և քննարկումներում ըստ անհրաժեշտության պետք է ներգրավվեն համապատասխան ոլորտների մասնագետներ, կրթական համակարգի ներկայացուցիչներ: Բաժինների ներկայացմամբ ամիսը մեկ անգամ հաստատությունում պետք է կազմակերպվեն առավել կարևոր աշխատանքների և ձեռքբերումների վերաբերյալ սեմինար-քննարկումներ, որոնց կարող են մասնակցել գիտական հանրության ներկայացուցիչներ այլ հաստատություններից: Տարվա վերջում գիտական թեմաների կատարման արդյունքները պետք է ներկայացվեն և գնահատվեն հաստատության գիտական նստաշրջանում:

Գիտական թեմատիկայի ձևավորման մոտեցումների արդիականացում.

Գիտական թեմաները պետք է վերաբերեն առավել կարևոր տեսական հարցադրումների, ունենան ժամանակին համահունչ կիրառական ու գործնական ուղղվածություն, բխեն առաջադրված պահանջներից, շաղկապված լինեն հասարակական կյանքի համապատասխան ոլորտներին: Ցանկալի է, որ գիտական ծրագրերում ու թեմաներում ընդգրկված լինեն նաև մասնագետներ գիտության ու տնտեսության հարակից ոլորտներից, բուհական համակարգից:

Գիտական որակյալ աշխատանքների խրախուսման կայուն համակարգի ներդրում.

Անհրաժեշտ է խրախուսել ինչպես հայաստանյան գիտական ամսագրերում ու ժողովածուներում, այնպես էլ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված և ազդեցության գործակից ունեցող ամսագրերում որակյալ հոդվածների հրապարակումը, արժեքավոր մենագրությունների, ձեռնարկների, ուղեցույցների պատրաստումը: Ընդհանուր առմամբ պետք է ողջունելի համարել գիտական արդյունքների միջազգայնացումը:

Գիտակրթական և այլ կարգի հաստատությունների հետ գործակցության ձևավորում, ամրապնդում.

Ակադեմիական յուրաքանչյուր ինստիտուտ պետք է դառնա տվյալ մասնագիտության ոլորտում գիտագործնական կապերի ձևավորման ու զարգացման կենտրոն՝ համախմբելով շահագրգիռ բոլոր կազմակերպությունների, խմբերի, ամբիոնների աշխատանքները՝ համատեղ ծրագրեր ու թեմաներ առաջադրելու և կատարելու, գիտաժողովներ, նստաշրջաններ, քննարկումներ կազմակերպելու, նաև համատեղ հրապարակումներով, առաջարկություններով հանդես գալու առումներով: Ակադեմիական հաստատություններում կատարվող առավել կարևոր գիտական թեմաների շուրջ անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել գիտական սեմինարներ բուհերի դասախոսների, ուսանողների համար, պետք է հնարավորություն ստեղծել, որ ուսանողների առանձին խմբեր կարողանան գիտական կազմակերպություններում մասնակցել քննարկումների իրենց հետաքրքրող թեման կատարող գիտաշխատողի մասնակցությամբ: Միաժամանակ՝ թե՛ այլ հաստատությունների մասնագետներ, թե՛ ուսանողներ պետք է հնարավորություն ունենան իրենց աշխատանքները ներկայացնելու ակադեմիական գիտական հանրության ուշադրությանը:

ԳԱԱ համակարգում գիտակազմակերպական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված նոր կառույցների ստեղծում.

Գիտակազմակերպական աշխատանքների համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով ԳԱԱ ներսում անհրաժեշտ է ձևավորել գիտության բոլոր կամ գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող գիտական իրողություններին առնչվող կառույցներ՝ մասնագիտական որոշակի ուղղվածություններով: Մասնավորապես, առաջարկում ենք ԳԱԱ կազմում ստեղծել տերմինաբանական խորհուրդ, որը կզբաղվի գիտության բոլոր ոլորտների տերմինային համակարգերի մշակման, ճշգրտման խնդիրներով, իսկ աշխատանքները կհամակարգի լեզվի ինստիտուտը: ԳԱԱ ներկա կառուցվածքը նման աշխատանքներ կազմակերպելու լայն հնարավորություններ է ընձեռում: Ակադեմիական գիտության զարգացման խթան կարող է դառնալ համաակադեմիական գիտական նստաշրջանների շարքի կազմակերպումը:

Գիտական միասնականության տեսանկյունով անդրադառնալով լեզվաբանությանը՝ նշենք, որ գիտությունների մեջ այն առանձնանում է և՛ իր համընդհանուր բնույթով, և՛ հետազոտության խիստ ուրույն առարկայով, խնդիրներով ու ուսումնասիրության եղանակներով: Լինելով հումանիտար գիտություն և մեծապես շաղկապված լինելով փիլիսոփայության, տրամաբանության, հասարակագիտության, պատմագիտության, աշխարհագրության, գրականագիտության հետ՝ լեզվաբանությունը իր հետազոտություններում զգալիորեն օգտագործում է մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության և բնագիտական այլ գիտաճյուղերի տվյալներ, ուսումնասիրության եղանակներ: Մարդկային մտքի և հասարակության զարգացումը ոչ միայն ընդգծում են լեզվի ուսումնասիրության կարևորությունը, այլև պայմանավորում են դրա շարունակականությունը: Հայերենագիտության զարգացումը ունի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական, պետական մեծ կարևորություն: Լեզվաբանությունը այսպես կոչված օպտիմալացման ենթակա բնագավառ չէ, նրա զարգացումը, ինչպես և գիտության մյուս ոլորտներինը, ենթադրում է նորանոր գիտաճյուղերի, հետազոտական եղանակների ու միջոցների ձևավորում, մասնավոր ու ընդհանուր, տեսական ու կիրառական խնդիրների առաջադրում:

Գիտության նպատակները, խնդիրները շատ ավելի ընդգրկուն են, քան կրթությունն է, որը, իհարկե, հենվում է գիտության նվաճումների վրա: Ճիշտ չէ գիտությունը դիտարկել միայն կրթական խնդիրների շրջանակում: Այդ առումով՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կրթական ու գիտական հաստատությունների մեխանիկական միավորումից: Կա՞ որևէ հիմնավորում, որ գիտությունը զարգացման ավելի մեծ հնարավորություններ ունի բուհական համակարգում, քան թե ակադեմիական համակարգում: Արդյո՞ք ակադեմիական տարբեր հաստատությունների, մատենադարանի և տարբեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ազատ գործակցությունը ավելի արդյունավետ ու հեռանկարային չէ (ինչը առկա է այժմ), քան բուհական որևէ ֆակուլտետի կազմում գիտահետազոտական մի ամբողջ ինստիտուտի ներառումը:

Մենք հաստատապես համոզված ենք, որ լեզվի ուսումնասիրությունը ակադեմիական հաստատությունում ունի այլ խնդիրներ, կրթական հաստատություններում՝ այլ, և աշխատանքների բարելավման ուղին ոչ թե արհեստական միավորումն ու նոր խնդիրների ստեղծումն է, այլ գիտական աշխատանքի համար բարենպաստ պայմանների ձևավորումը: Մասնավորապես, հրատապ կարևորություն ունի լեզվի ինստիտուտում տերմինաբանության բաժնի ստեղծումը, որը տարբեր գիտաճյուղերի մասնագետների հետ համագործակցությամբ պետք է զբաղվի տերմինաշինության հարցերով: Հայոց լեզուն եղել է և պետք է մնա գիտության լեզու, իսկ առանց զարգացող հայերեն տերմինային համակարգի՝ շուտով կարող ենք ունենալ հայերեն քերականությամբ, բայց օտարաբառ գիտական շարադրանքներ, որոնք անհրաժեշտաբար փոխարինելի կլինեն օտարալեզու գիտական գրականությամբ:

Մարդկային հասարակության զարգացման շարժիչ ուժը գիտությունն է. թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը պետք է մեծ հոգացողություն հանդես բերեն գիտության նկատմամբ և զերծ մնան անհեռանկար փորձարկումներից: Գիտնականների աշխատանքը պետք է արժևորել, անհրաժեշտ է նրանց հետ համագործակցել, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները, ի վերջո նրանք հասարակության առավել բանիմաց խումբն են:

Համոզված ենք՝ ԳԱԱ առկա համակարգը պետք է պահպանել, իսկ բարեփոխումները պետք է միտված լինեն այդ համակարգը ամրապնդելուն, աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելուն՝ առանց խաթարելու բաժանմունքների և ինստիտուտների համակարգված աշխատանքն ու գործակցությունը:

Գիտությունների ակադեմիա ունեն ոչ բոլոր պետությունները, բայց չէ՞ որ միայն պետություննե՛րը ունեն գիտությունների ակադեմիա, այսինքն՝ այդ համակարգը պետականությանը բնորոշ իրողություն է: Ուրեմն, ամեն ինչից զատ, ակադեմիան պետք է պահպանել ու հզորացնել նաև իբրև պետության ու պետականության սյուն:

Արդարացում չունի որևէ համակարգ բարելավելու պատճառաբանությամբ ոչ պակաս կարևոր մեկ այլ համակարգի լուծարումը:

դիտվել է 112 անգամ
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan